Բացառված է, որ ապրիլյան հանձնաժողովի որևէ փաստաթուղթ հայտնվի այլ անձի մոտ. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վստահ եմ, որ այդ մարդու մտքի վերլուծության արդյունքն է։ Բայց մենք ուսումնասիրելու ենք, թե ինչու է օգտատերն ասում՝ ապրիլյանի արձանագրություն է իր աչքի տակ ընկել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց իշխող ուժի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Ղազարյանի գրառմանը, որում վերջինս, մասնավորապես, նշել էր. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն։ Ճիշտն ասած, այն չանվանել որպես խայտառակություն պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն, իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել , զենքի ու փամփուշտի խնդիր է եղել , Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները»»։

«Բացառված է, որ ապրիլյան հանձնաժողովի որևէ փաստաթուղթ հայտնվի այլ անձի մոտ»,- շեշտեց պատգամավորը։

Նշենք, որ ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերը խմբագրել էր գրառումը՝ նշելով, թե իր աչքով ոչ թե արձանագրություն, այլ հայտարարություն է ընկել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան