ՌԴ-ի դեմ ագրեսիայի դեպքում Բելառուսը կպատերազմի Արևմուտքի հետ․ Լուկաշենկո

Լուրեր

17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
Բոլորը

Բելառուսը պատերազմի մեջ կմտնի, եթե արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ ագրեսիա սկսվի։ Ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Բելառուսի միջոցով կամ Բելառուսի հարևանությամբ որևէ մեկը ագրեսիա իրականացնի Ռուսաստանի դեմ, բելառուսական բանակը՝ 60 հազար սվին, պատերազմի մեջ կմտնի։ Եթե հանկարծ դա տեղի ունենա արևմտյան ուղղությամբ, հյուսիսային կամ հարավային, մենք անհապաղ կպաշտպանենք Ռուսաստանին»,- մասնավորապես, ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Բելառուսն ուժեղացրել է իր սահմանների պաշտպանությունը բոլոր ուղղություններով՝ բացառությամբ Ռուսաստանի հետ սահմանի։

«Փորձեցին մեզ մի փոքր խտղտացնել, ինչպես հիմա հասկանում եմ։ Այն ժամանակ ես դա լուրջ ընդունեցի՝ Բելառուսի հետ սահմանին տարատեսակ զորավարժությունները։ Եվ, իհարկե, ստիպված էի բելառուսական բանակի կեսը մոբիլիզացնել՝ դրան դիմակայելու համար։ Մենք նույնիսկ ուժեղացրեցինք սահմանի պաշտպանությունը ուկրաինական ուղղությամբ»,- ասել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ուշադիր հետևել Լեհաստանում և Լիտվայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին, ինչպես նաև երկրի արևմտյան սահմանին զորքերը լիարժեք մարտական պատրաստության բերել՝ նշելով այդ շրջանում բացասական իրադրության մասին։