Լուկաշենկոն չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է պետության ղեկավարի արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Այս մասին նա հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է RT հեռուստաալիքով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե մենք փոխենք Սահմանադրությունը, ապա պետք է դրանում ներառենք նախագահի ընտրությունները։ Բայց առանձին ներառենք, և ես հակված եմ նրան, որպեսզի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն։ Ես դա չեմ բացառում»,- ասել է նա։

Պատասխանելով հստակեցնող հարցին՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ ինքն է հակված նման որոշման օգտին․ «Այո՛, հենց ես։ Ոչ ոք ինձ այդ մասին չի ասել։ Եվ ես առաջին անգամ եմ այդ մասին ասում։ Ես դրան հակված եմ»։

Նա, սակայն, արտահերթ ընտրություններ անցկացնելու հստակ ժամկետներ չի նշել։

«Ժամկետներով չեմ խոսում։ Հարկավոր է Սահմանադրություն ընդունել, տեղական մարմինների ընտրություններ անցկացնել։ Եթե արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնենք, ապա դրանք, հավաանաբար, պետք է անցկացվեն խորհրդարանականից առաջ»,- հավելել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում երկրի ղեկավարի պաշտոնը կրկին ստանձնեց Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընդդիմությունը, սակայն, չի ընդունել ընտրությունների արդյունքները։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Բելառուսում բողոքի ակցիաներ սկսվեցին, իրավապահների հետ բախումների հետևանքով զոհեր եղան։ Հետընտրական զարգացումները երկրում շարունակվում են։