«Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 70,000 ԱՄՆ դոլար է հանձնել Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի մեր հայրենակիցներին

Լուրեր

29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
29.08.2026 | 10:42
«Չես հասկանում անգլերեն՝ չես քվեարկի»․ Բրիտանիայում առաջարկում են լեզվի իմացությունը դարձնել քվեարկության պայման
29.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
Բոլորը

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70,000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակակը մեղմացնելու նպատակով։

 

«Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է․  30,000 ԱՄՆ դոլար ՝ Սիրիայում  հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին:

 

Միևնույն ժամանակ, ընդհանուր 40,000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին։ Հավելենք, որ հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։

 

Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  մշտապես մեր հայրենակիցների կողքին է»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: