Մանկական «Եվրատեսիլը» կանցկացվի հեռուստակամուրջի ձևաչափով

Լուրեր

29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
29.08.2026 | 10:42
«Չես հասկանում անգլերեն՝ չես քվեարկի»․ Բրիտանիայում առաջարկում են լեզվի իմացությունը դարձնել քվեարկության պայման
29.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
Բոլորը

Մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Լեհաստանում, հեռուստակամուրջի ձևաչափով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են մրցույթի կազմակերպիչները։

«COVID-19-ի համաճարակի պատճառով շոուն այս տարի այլ ձև կունենա։ «Եվրատեսիլ» 18-րդ մանկական երգի մրցույթը կանցկացվի Վարշավայում ստուդիայից ուղիղ եթերով՝ վարողներով և անհրաժեշտ թիմով, սոցիալական հեռավորությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ երգերը կկատարվեն յուրաքանչյուր մասնակից երկրի ստուդիայում։

«COVID-19-ի հետ կապված ուղևորությունների սահմանափակումներն ու ընթացիկ խնդիրները, ցավոք, նշանակում են, որ չենք կարող բոլոր արտիստներին Լեհաստան փոխադրել՝ մանկական մրցույթին անձամբ մասնակցելու համար»,- ստեղծված իրավիճակը մեկնաբանել է մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը։

Մրցույթի արդարությունն ապահովելու և բոլոր երիտասարդ արտիստների ելույթները հավուր պատշաճի ներկայացնելու համար Հեռարձակողների եվրոպական միության (EBU) անդամները բեմի նույնատիպ նախագծում և տեխնիկական հագեցվածություն կապահովեն մասնակից բոլոր 13 երկրներում։

Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու են երիտասարդ տաղանդներ 13 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդերլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից։