Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ  մեդիա հարթակ են ստեղծում՝ «թշնամիների ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ մեդիա հարթակ ստեղծել։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական, աշխակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո, գրում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ալթունն ընդգծել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը բախվում են բազմաթիվ սպառնալիքների՝ երկու երկրների ազգային անվտանգության ոլորտում։

«Քաոսի ու խառնաշփոթի շրջանում, երբ միջազգային համակարգը մոտ է փլուզման, իսկ նոր աշխարհակարգը չի ձևավորվել, մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն երկրների միասնական ջանքերով, այդ թվում՝ տեղեկատվական քաղաքականության ոլորտում»,- ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավարը։

Նա հավելել է, որ Թուրքիան պատրաստ է զարգացնել գործընկերությունը Ադրբեջանի հետ կոնկրետ քայլերով, որոնց հիմքերը դրվել են նախագահ Էրդողանի՝ Բաքու կատարած այցերի ընթացքում։

«Թուրքիայի ու Ադրբեջանի հակառակորդները միավորվել են՝ փորձելով վարկաբեկել մեր երկրները, վտանգելով մեր քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը՝ ապատեղեկատվություն տարածելով։ Նշանակում է՝ մենք էլ պետք է ուս ուսի տանք թշնամիների դեմ պայքարում»,-հայտարարել է Ալթունը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների փորձի ու հնարավորությունների միավորումը կտա անհրաժեշտ արդյունքները։

Ըստ Ալթունի՝ այդ հարթակի միջոցով կապահովվի երկու երկրների ԶԼՄ-ների ինտեգրումը, ինչը հնարավորություն կտա ձևավորել հասարակությանն իրազեկելու արդյունավետ ու օբյեկտիվ մարտավարություն։

Հավելենք, որ հանդիպմանը ադրբեջանական պատվիրակության կազմում եղել են առաջին փոխնախագահի տեղեկատվության աջակցության ոլորտի ղեկավար Ֆարհադ Ամիրբեկովը, Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության Ասլան Ասլանովը, Հեռուստատեսության ու ռադիոյի  ազգայի խորհրդի նախագահ Իսմեթ Սաթարովը, Հանրային հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Բալաքիշի Հասիմովը։

Էմմա Չոբանյան