Առաջարկում եք զբոսայգում փուչիկ վաճառողը ՀԴՄ ունենա․ ինչպե՞ս ենք պատկերացնում․ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվում են Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: «Վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ: Արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ: Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պարտավոր է կատարել նաև այլ նորմատիվ իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները»,- նշեց Սաֆարյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բացասական է գնահատում այս փոփոխությունները։ Ասում է՝ սա չի բխում ամենախոցելի խմբի շահերից։

«Մենք քննարկում ենք, օրինակ, Կենտրոնի մանկական զբոսայգու փուչիկ վաճառողի հետ կապված կանոնակարգումներ, և առաջարկվում է, որպեսզի փուչիկ վաճառողը որևէ իրավաբանական անձի կարգավիճակ ունենա, ՀԴՄ սարք, որով կիրականացնի այդ գործառույթները։ Որքան ես առնչվել եմ այդ ոլորտի աշխատողների հետ, ընկալումս այնպես է եղել, որ իրենք մարդիկ են, որ ունեն սոցիալական ծանր պայմաններ և հատկացնում են մի քանի հազար դրամ, որպեսզի կարողանան դրանք իրացնել ու ինչ-որ գումար ստանալ։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս ենք պատկերացնում, որ այդ մարդկանցից պահանջենք ձեռք բերել ՀԴՄ»,- հարց ուղղեց Խաժակյանը։

Սաֆարյանը նշեց, որ ՀԴՄ սարքի առկայությունը պարտադիր չէ, ձևակերպումը թույլ է տալիս օգտագործել վաճառքի փաստը հավաստող փաստաթուղթ։

Մանրամասները՝ տեսանյութում։