Առաջարկվում է արգելել գիշերային ժամերին վարկերի տրամադրումը․ պատգամավորները խաղամոլության կամ գողոնի իրացման ռիսկեր են տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
29.08.2026 | 10:42
«Չես հասկանում անգլերեն՝ չես քվեարկի»․ Բրիտանիայում առաջարկում են լեզվի իմացությունը դարձնել քվեարկության պայման
29.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին ներկա են ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Ի թիվս մի քանի այլ նախագծերի՝ հանձնաժողում քննարկվեց նաև «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որը ներկայացվել էր Մանե Թանդիլյանի կողմից:

Նախագծում դիտարկվել է երկու խնդիր։ Առաջինը՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում կա դրույթ, ըստ որի՝ պետք է պայմանագիրը պարունակի փաստացի տոկոսադրույքի մասին տեղեկություն, բայց քանի որ պայմանագիրը շատ ծավալուն է, մարդիկ հաճախ այդպես էլ տեղեկատվություն չեն ստանում փաստացի տոկոսադրույքի մասին: Այս նախագծով առաջարկվում է, որ պայմանագրում հաճախորդի ստորագրության համար նախատեսված տեղի անմիջապես ներքևում ակնհայտորեն նշված լինի փաստացի տոկոսադրույքի չափը:

Երկրորդ խնդիրը կապված է գրավատների և վարկային կազմակերպությունների՝ գիշերային ժամերին սպառողական վարկի տրամադրման գործունեություն իրականացնելու հետ. նախագծով առաջարկվում է գիշերային ժամերին արգելել վարկերի տրամադրումը։ Պատգամավորները խաղամոլության կամ գողոնի իրացման ռիսկեր են տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում: