Բաքուն Անկարային բողոքել է ՌԴ-ից Հայաստան զենքի մատակարարումներից և կրկին բացատրություն պահանջել

Լուրեր

06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության պետ Հիքմեթ Հաջիևը թուրքական HaberGlobal հեռուստաալիքի ուղիղ եթերում խոսել է Հայաստանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերից ու կրկին բողոքել, որ ՌԴ-ն «շարունակում է զինել» Հայաստանին։

«Հայաստան շարունակում են թռչել ԻԼ-76 ինքնաթիռները։ Այս երկիրն ավելի քան 500 տոննա զենք է ստացել։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ մատակարարումները։ Այս հարցի պատասխանը մենք այդպես էլ չենք ստացել»,- ասել է Հաջիևը։

Նա նաև նշել է, որ հարցը բարձրացրել են ռուսական կողմի հետ քննարկումներում։ Հետո Հաջիևը նորից մեկնաբանել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերը, որ Գյումրիի ռուսական ռազմաբազա շինարարական նյութեր են տեղափոխվում։

«Դրանց տեղափոխման համար ինքնաթիռների անհրաժեշտություն չկա։ Այդ նյութերը կարելի էր տեղափոխել ավելի հեշտ ճանապարհներով։ Հետևաբար, պատասխանը մենք դեռ չենք գտել»,-ասել է Հաջիևը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հիքմեթ Հաջիևը կրկին դժգոհություն էր հայտնել Շոյգուի խոսքերի կապակցությամբ և բացատրություն պահանջել։

«Ռուսաստանից տարբեր ուղղություններով բեռներ են փոխադրվում Հայաստան։ Մենք ամբողջովին բավարարված չենք ռուսական կողմի բացատրությունից, սպասում ենք պարզաբանման, թե ինչի հիման վրա է շարունակվում Հայաստանի ինտենսիվ զինումը։ Մենք բավարարված չենք այն պատասխանով, որ ինքնաթիռները, իբր, շինանյութ են տեղափոխել։ Բեռները կարելի է տեղափոխել այլ ճանապարհով»,- ասել էր Հաջիևը։

Ի դեպ՝ թուրքական այդ հեռուստալիքն օրերս բավական ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող զենքի, հայ-ադրբեջանական սահմանի հուլիսյան մարտերի մասին և ներկայացրել, թե Ռուսաստանն անհանգստացած է թուրք-ադրբեջանական համագործակցությունից ու Հայաստանին, իբր, Ադրբեջանի դեմ պատերազմի է նախապատրաստում։

Էմմա Չոբանյան