Ռուսաստանը տուժում է՝ մեղադրյալ Քոչարյանին ու մյուս հանցագործներին պաշտպանելով․ ահռելի դժգոհություն կա ժողովրդի մեջ․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Պարո՛ն Շիրինյան, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու Վանեցյանի կուսակցությունը պահանջում են արտահերթ ընտրություններ։ Հանրահավաքային պայքար են խոստանում։ Նրանց կարող են միանալ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն, որոնք ծայրահեղ ընդդիմադիր դաշտում են դիրքավորված։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է միավորել այս ուժերին, ի՞նչ հնարավորություններ ունեն։

– Դրանք խմորումներ են, հստակ բան չկա, բայց և միտումները հասկանալի են։ Չեմ կարող ասել՝ ձևավորվել են, թե՞ չէ, այդուհանդերձ, սրանք հանդիպում են ժողովրդի լուռ անտարբերությանը, մի օր էլ ակտիվ անտարբեր կլինեն, ոչ թե կողմնակից։ Հետո ինչ կլինի՝ կտեսնենք ապագայում։ Ծառուկյանի միտինգի մասին հարց եղավ, ասացի, որ ժողովուրդը թույլ չի տա։ Չի լինելու դա։ Օրակարգը դրա մեջ չի։ Օրակարգն այն է, որ իշխանությունը շատ ավելի մոտենա հեղափոխության իդեալներին և իրականացնի այն, ինչ ժողովուրդն ակնկալում է։ Երբ ասում են՝ իշխանությունը խոստումները չի կատարում, երբ ուշադիր հետևեք, այսինքն՝ հետ բերելով այն օրերը, կհիշեք, որ իշխանությունը շատ բան չի խոստացել։ Դա տակտիկա է՝ Հայաստանում շատ բան չխոստանալ։ Բայց դա արդեն կարևոր չի, 2018-ի համահայկական ընդվզման ժամանակ Նիկոլ Փաշինյանին առաջնորդ դիտեցին, և նա ձևակերպել է օրակարգ՝ գողապետությունը ոչնչացնել, պարագլուխներին պատժել ու երկրում զարգացման հնարավորություն ստեղծել։

– Պարո՛ն Շիրինյան, պարզվում է՝ քայքայման է ենթարկվում հայ-ռուսական եղբայրությունը, այդ կարծիքին է Ռոբերտ Քոչարյանը։ «ՌԲԿ»-ի հարցազրույցում նա ՌԴ-ին սովորեցնում էր, որ պետք է սովորել փափուկ ուժի կիրառման մեխանիզմներին, Ռուսաստանում մշակված չէ իր շահերն առաջ մղելու համակարգը։ Ի՞նչ նպատակով է Քոչարյանը ռուսամետ դիրք բռնել, և արդյո՞ք քայքայվում է այդ բարեկամությունը։

– Քոչարյանը մեղադրյալ է, չէ՞, լավ կլինի՝ ինքը Գոշի «Դատաստանագրքի» մասին խոսի, քան թե փորձեր անի․․․ հայության մի ստվար զանգված կա՝ Սվյատոսլավից սկսած, ռուսներին սովորեցնում է՝ ինչպես վարեն քաղաքականություն Հայաստանի նկատմամբ։ Իրենք շատ լավ գիտեն՝ ինչ են անում։ Հակառակը, քաղաքականությունը փաստերի վրա է, «մատից ծծած» երևակայական բլեֆների վրա չի։ Հարց եմ տալիս՝ Հայաստանը կործանիչ ավիացիա ունեցե՞լ է, չի ունեցել, Տավուշի գործողությունը որ կատարվեց, այդ զենքերը միայն Հայաստանում չեն արտադրվել և այդ սպայական կազմն էլ Հայաստանում չէ, որ բարձրագույն կրթություն է ստանում։ Ուզում եմ ասել, որ եթե ռուսների ներվայնությունը գցենք կողքի, նաև՝ այստեղի նրանց մանկլավիկների, հայ-ռուսական հարաբերությունները գնում են միջպետականի ճանապարհով, և դա շատ արդյունավետ տեղի է ունենում։ Ի՞նչ անենք, ով որ չի հավատում, այդ «ՍՈՒ-30»-ը մտցնենք աչքը, որ հավատա՞։ Եվ հիմա Ռուսաստանը խլացել է այստեղից գնացող մեսիջների հանդեպ։ Տեսեք՝ ինչ է կատարվում․ Դավիթ Տոնոյանն ասաց, որ պետք է ներմուծենք «ՍՈՒ»-երի խմբաքանակ, բայց դա չենք անում, որովհետև Հայաստանում պետք է պայմաններ ստեղծվեն, այնպես որ՝ բլեֆ-թեզիս է առաջ քաշված։ Ռուսաստանում գիտեն, որ պաշտպանելով քրեական հետապնդվողի կոչը, սրանց պաշտպանելով՝ Ռուսաստանը օր օրի կորցնում է իր փափուկ ուժը հայության վրա, տուժում է, ամբողջ ամերիկահայությունն ու ռուսահայությունն ահռելի դժգոհ են Ռուսաստանի վարքագծից։ Ժողովրդի մոտ այսպիսի բան կա, ասում են՝ Պուտինը բանուգործ չունի, մեր հանցագործներին, մեղադրյալներին տեղափոխում է իր երկիր։

– Միգուցե Ռուսաստանն ամենևին չի՞ նեղվում հայության շրջանում իր քաղաքականությունից առկա դժգոհություններից։

– Չի նեղվում, բայց ես բերեցի նաև առկա տենդենցը։ Ինձ համար կարևորը «ՍՈՒ»-երն են։ Մնացածը, ասեմ այսպես, իհարկե՝ իշխանությունից դժգոհություն կա, ես էլ եմ դժգոհ, որ օլիգարխիայի սեփականազրկումը դանդաղ է գնում։ Ես Սյունիքում եմ եղել, նորություն չեմ ասի, բայց հայտնի է, որ մեր երկիրը կողոպտվում է տակից վրա՝ լեռնամետալուրգիան կողոպտվում է։ Այդ կոմբինատները տեղից աշխատանքի չեն ընդունում մարդկանց, գնում են, ուրիշ տեղերից աշխատողներ են բերում։ Իշխանությունը պետք է կարգավորի այս հարցերը։ Պուտինը բանուգործ չունի, տեսնի Քոչարյանը ի՞նչ է անում, նա հազիվ Լուկաշենկոյին փրկի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան