Իսրայելի մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել․ առանձին շրջաններում սեպտեմբերի 8-ից ուսումնական հաստատությունները կփակվեն

Լուրեր

06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
Բոլորը

Իսրայելի կորոնավիրուսի դեմ պայքարի միջնախարարական հանձնաժողովը որոշում է կայացրել մի շարք «կարմիր» քաղաքներում և առանձին թաղամասերում պարետային ժամ սահմանելու մասին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Սահմանափակումները կգործեն երեկոյան ժամը 7-ից մինչև առավոտյան 5-ը։ Այդ ընթացքում փակ կլինեն բոլոր առևտրային կետերն ու ձեռնարկությունները՝ բացառությամբ կենսական անհրաժեշտության հաստատությունների։ Դեղատներին, մթերային խանութներին և հիվանդանոցներին այս սահմանափակումները չեն առնչվի։

Մի քանի քաղաքներում էլ սեպտեմբերի 8-ից կդադարեն գործել ուսումնական հաստատությունները։ Պարետային ժամը սահմանվել է որպես խիստ կարանտինին այլընտրանք։

Անհապաղ միջոցներ ձեռնարկելուհարցը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ՆԳ նախարար Արյե Դերիի և առողջապահության նախարար Յաակով Լիցմանի միջև երկարատև քննարկումներից հետո։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լիցմանը համազգային կարանտին սահմանելու կոչ էր անում։

Նշենք, որ ամռան կեսերից Իսրայելում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը շարունակում է մնալ աշխարհում ամենաբարձրերից մեկը, և երկիրը վճռական միջոցառումների կարիք ուներ՝ հիվանդության դեմ պայքարելու համար։

Այսօրվա դրությամբ՝ Իսրայելում 131.970 վարակակիր կա, մինչ օրս 1.022 մահ է արձանագրվել։