Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Քաղաքականություն
07.09.2020 | 13:33Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել հայ-բրազիլական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Նախագահ Սարգսյանը Ժաիր Բոլսոնարուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: