Կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը կպատժվի տուգանքով․ պատգամավորների առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը բխում է նաև առկա իրադրությունից՝ կապված վերջերս կեղծ ալկոհոլից թունավորման մի քանի դեպքերի հետ:

«Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել կեղծ ալկոհոլ արտադրելու և իրացնելու համար, սակայն սննդամթերքի վերաբերյալ Քրեական օրենսգիրքը նման դրույթ չի պարունակում, ինչը բացթողում է, ուստի մենք ձեռնամուխ եղանք այս փոփոխության առաջարկին»,- նշեց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում են խիստ պատժամիջոցներ, ինչը հիմք կհանդիսանա, որ կեղծ սննդամթերք չարտադրվի, և ՀՀ-ում արտադրվող սննդամթերքի որակը կբարձրանա:

Քրեական օրենսգրքի 212-րդ հդվածում նախատեսվում է հետևյալ փոփոխությունները. սննդամթերք արտադրող կամ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առևտրի, ծառայությունների լորոտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։ Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում: