ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.09.2020 | 11:23Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:
Օրենսդրական փաթեթը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:
Մանրամասները՝ տեսանյութում։