Հրայր Հովակիմյանին շնորհված Ազգային հերոսի կոչումը նաև նրա փրկած երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վաստակաշատ բժշկի հետ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացած և Հայրենիքի շքանշանով պարգևատրված վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ:

«Խորհրդանշական համարելով, որ Հրայր Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանանում է Ազգային հերոսի կոչման, նախագահ Սարգսյանը շնորհավորել է մեծահամբավ բժշկին և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ:

Նախագահը բարձր է գնահատել Հրայր Հովակիմյանի մատուցած ծառայությունները հայրենիքին ու ժողովրդին և նրա՝ որպես սրտային վիրաբույժի մասնագիտական-մարդասիրական նվիրյալ աշխատանքը, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր:

Հանրապետության նախագահը հիշարժան է համարել շուրջ երեք տասնամյակ առաջ Հրայր Հովակիմյանի գալուստը Հայաստան. նրա մասնակցությամբ 1993թ. Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքի, իսկ 1996թ.՝ մեծահասակների սրտային վիրաբուժության բաժանմունքի բացումը: Հայաստանում բժիշկ Հովակիմյանի գործունեության շնորհիվ երկրորդ կյանք են ստացել բազմաթիվ երեխաներ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հրայր Հովակիմյանին շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը նաև այդ երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին:

Տաղանդաշատ բժիշկն ասել է, որ այսօր իր հիմնական նպատակն է գիտելիքների ու փորձի փոխանցումը երիտասարդ սերնդին, որպեսզի երիտասարդ, կիրթ, հմուտ մասնագետների շնորհիվ ապահովվեն բաժանմունքի շարունակական զարգացումն ու հաջողությունները:

Մեր հայրենակիցների և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով բժիշկ Հովակիմյանին հայրենանվեր գործունեության ու մարդասիրության համար՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա Երևանում հանդիպել նրան և հանձնել հայրենիքի բարձրագույն պարգևը»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: