Ադրբեջանում գտնվող սիրիացի գրոհայինները Հայաստանի դեմ բլիցկրիգի են պատրաստվում՝ կայծակնային պատերազմի․ «Նեզավիսեմայա գազետա»

Լուրեր

10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 12:02
Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
10.06.2026 | 11:45
Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսական «Նեզավիսեմայա գազետա»-ն ուշագրավ հոդված է հրապարակել Ադրբեջանում գտնվող  500  սիրիացի գրոհայինների, ինչպես նաև  Նախիջևանում «փաստացի» տեղակայված  թուրքական ռազմաբազայի մասին։

Հոդվածագիր Վլադիմիր Մուխինը գրում է, որ մի շարք տելեգրամ ալիքներ, որոնք լուսաբանում են աշխարհում կոնֆլիկտային իրավիճակները, հաղորդում են այն մասին, որ մոտ 500 սիրիացի գրոհայիններ տեղափոխվել են Ադրբեջան, որոնք հիմնականում թուրքմեններ են «Սուլթան Մուրադ» ռազմական խմբավորումից, Սիրիայի ազատ բանակից ու «Համզատ»-ից»։ «Ն․Գ»-ի աղբյուրները պնդում են, որ այս տեղեկությունը ստուգվում է  և, ամենայն  հավանականությամբ, այն համապատասխանում է իրականությանը։

«Մի քանի օր առաջ Բաքվում բողոքի ցույց անցկացվեց, որի մասնակիցները կոչ էին անում «փրկել Ադրբեջանը հայերից ու ռուսներից»։ Նրանք թափահարում էին Թուրքիայի դրոշները, իշխանություններից պահանջում «թուրքական ռազմաբազա տեղակայել  և ռևանշի հասնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերի համար»։ Թուրքական հեռուստատեսությունը ցուցադրեց կադրեր այդ ցույցից, իսկ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ ու ինտերնետային կայքեր կրկնօրինակեցին այն։ Մոսկվայի պաշտոնական արձագանքը դրան չհետևեց և պարզ էլ չէ այդ բողոքի ակցիան Բաքուն արտոնել էր, թե՝ ոչ»,- գրում է լրատվամիջոցը։

Այնուհետ մեջբերվում է արևելագետ Իգոր Դիմիտրևի՝ իր տելեգրամ ալիքում այս ակցիայի հետ կապված մեկնաբանությունը։ Արևելագետը պնդում է, որ  «իրականում Ադրբեջանում ռազմաբազա թուրքերը արդեն ստեղծել» են։

«Ակտիվորեն լուրեր  են շրջանառվում , որ Թուրքիան զորավարժություններից հետո Ադրբեջանում է թողել իր զինվորականների մի մասին, այդ թվում F-16 ինքնաթիռները իրենց  անձնակազմով՝ ի համալրումն  թուրքական անօդաչուների»,- նշում է փորձագետը։

Հոդվածագրի խոսքով՝ այս եզրակացությունները անուղղակիորեն հաստատում է թուրք քաղաքագետ, «Անկարա-Մոսկվա» փորձագիտական ցանցի առաջատար փորձագետ Էնգին Օզերը, որին ակտիվորեն մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Թուրք զինվորականները արդեն իսկ ներկա են Նախիջևանում, ինչո՞ւ չտալ նրանց պաշտոնական կարգավիճակ, չէ՞, որ դրա համար իրավական որևէ խոչընդոտ չկա»,- ասում է Օզերը։

Հոդվածում մեջբերվում է նաև թուրքական Daily Sabah թերթի մի քանի օր առաջ արված հրապարակումն այն մասին, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո կայացած հանդիպումների ընթացքում, որոնց մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քննարկվել է Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հարցը և ևս մեկ ռազմաբազայի ստեղծման հարցը Ապշերոնյան թերակղզում։

«Նշենք, որ կոնֆլիկտային իրավիճակներում, գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ կա ռազմաբազա, Անկարային աջակցում են ոչ միայն կառավարական ուժերը, այլև, այսպես ասած, թուրքամետ կազմավորումները։ Եթե դրանք արդեն կան Ադրբեջանում, նշանակում է, որ Բաքվում չեն բացառում ռազմական սցենարն ու թուրքական օգնության տրամադրումը Հայաստանի հետ տարածքային հակամարտության լուծման գործում»,- գրում է «Նեզավիսեմայա Գազետան»։

Հոդվածում նաև նշվում է, որ Մոսկվան փորձում է զսպել նման նկրտումները։

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր գործընկեր Վլադիմիր Պուտինին  դժգոհություն հայտնեց Երևան տեղափոխված բեռների հետ կապված,  Բաքու այցելեց  ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։ Նա հայտարարեց, որ Հայաստան շինանյութ է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի համար  և ՌԴ-ն  Ադրբեջանի նկատմամբ թշնամական քայլեր չի ձեռնարկում։ Հայտնի չէ, սակայն, նախարարին հաջողվե՞լ է Բաքվին համոզել»,- գրում է լրատվամիջոցը։

«Ն․Գ»-ի  հետ զրույցում ռազմական փորձագետ Շամիլ Գարաևն էլ ասել է, որ ռուսական ղեկավարությունը անհանգստացած է ոչ միայն տրանսկասպյան միջանցքով, այլև նրանով, որ Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունն է ցուցադրում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։

«Այնտեղ նրա իրական ռազմաբազայի տեղադրումն ու սիրիացի թուրքամետ գրոհայինների հայտնվելը ավելի շատ են սրում էսկալացիան ու չեն ծառայում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա։

Ի դեպ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է «Նեզավիսեմայա գազետայի» այս հոդվածին ու հերքել այն։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մենք կտրականապես հերքում ենք այն սուտ հերյուրանքները, որ իբր Նախիջևանում դե-ֆակտո արդեն կա թուրքական ռազմաբազա՝ ուժեղացված ռազմական ինքնաթիռներով, ինչպես նաև այն, որ Ադրբեջանում են գտնվում 500 սիրիացի գրոհայիններ, հատկապես թուրքմեններ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ում նշել են, որ հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ «Նշյալ հոդվածում բերված բոլոր փաստարկները, հատկապես նրանք, որոնք վերաբերվում են Սիրիայից Ադրբեջան գրոհայիններ բերելուն, ապատեղեկատվություն է և իրականությունը չի արտացոլում։ Այդ հոդվածը պատվիրված է, կանխակալ  է ու զրպարտիչ»,- ասել են նախարարությունից։

 

Էմմա Չոբանյան