Բեռնատարների վարորդները վրդովված են նոր հարկ սահմանող նախագծի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հայաստանի ճանապարհներով երթևեկող բեռնատար մեքենաները իրենց անցած ամեն կիլոմետրի համար կարող են վճարել մինչև 50 դրամ նոր հարկ, որը կարող է սահմանվել արդեն մյուս տարվա սկզբից: Եթե մեքենան Հայաստանի տարածքով Իրանից մինչև Վրաստան գնա, ապա հարկը կկազմի գրեթե 30 հազար դրամ:

Հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության օրենքը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ օրենքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ օրենքը ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն,  ըստ էության, նոր հարկատեսակ է սահմանում: Այդ հարկը տարածվելու է մեծ բեռնատարների վրա, որոնց սահմանային զանգվածը 12 տոննա կամ ավելի է:

Ենթադրվում է, որ այդ քաշով մեքենաներն ավելի շատ են մաշեցնում հայրենական ճանապարհներն ու մայրուղիները: Հետևաբար, հենց այդ մեքենաներից պետք է գանձվի կմ-ի համար մինչև 50 դրամ գումար, որն էլ ուղղվելու է ճանապարհների նորոգմանը:

Բեռնատարների վարորդները, սակայն, տեղյակ չեն  հնարավոր  փոփոխությունից: Երբ տեղեկացնում ենք, բորբոքվում են ու բողոքում՝ ինչի համար վճարեն:

«Դե կառավարությունը հիմա կարող է ասի՝ 50 դրամ, վաղը գա, կանգնի, ասի՝ 100 դրամ: Տենց էլ չի դառնալու: 400 կիլոմետրի համար 20 հազար փող պիտի գանձվի, էտ 20 հազարն էլ պիտի բեռի տիրոջից ուզենք»։

«Օրական 700 կիլոմետր քշում ենք, եթե կիլոմետրին 50 դրամ տանք, 35 հազար է դառնում, ախպեր, որտեղի՞ց տանք էտքանը»։

«Եթե իդեալական ճանապարհներ լինեն, ես իմանամ, որ մեքենայիս ոչ մի վնաս չի լինելու, չի ջարդվելու … ասենք պիտի մեքենայի վրա ծախս անե՞մ, հարց չկա, տանք մեր պետությանը, բայց թող մեր ճանապարհը լինի իդեալական»,- մեզ հետ զրույցում  բողոքում են բեռնատարների վարորդները։

Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների դեպքում այս վճարը բավական մեծ է լինելու և վարորդների պնդմամբ՝ մտնելու է փոխադրվող բեռի գնի մեջ: Վարորդներից ոմանք պնդում են, որ այդ դեպքում բեռնափոխադրումները ձեռնտու չեն լինի ֆինանսապես: Իսկ ճանապարհների նորոգման համար արդեն իսկ վստահ են, որ հարկեր են տալիս:

«Տեխասմոտր ենք անում, բան ենք անում, էլի սաղ վեկալում են էտ փողերը էլի»։

«Կյանքներիդ մեջ առաջին անգամ ասֆալտ արեցիք, հազար ձևի բան հիշեցիք, փող վերցնենք, եսիմ ինչ անենք: Հլը մի հատ գնացեք Թասը դզեք մի հատ նորմալ: Արածդ ասֆալտները երկու օրից, երկրորդ զախոդ իջնելիս փոս է ընկնում»,- բողոքում են վարորդները։

Կիլոմետրի համար սահմանվող տուրքը կարող է հասնել մինչև 50 դրամի, բայց կարող է և ավելի ցածր լինել: Դա ամեն տարի սահմանելու է կառավարությունը:

Այս և այլ հարցերի պարզաբանման համար տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված մեր զանգերը արդյունք չտվեցին: Նախարարությունը դեռ չի մեկնաբանում նախագիծը:

E-draft կայքում դրված նախագծին կից հիմնավորում նույնպես ներկայացված չէ, բայց բուն նախագծում ակնարկ կա, թե ինչի համար են հավաքվելու այդ գումարները․

«Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների   շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով»։

«Բեռնափոխադրումների կազմակերպում» հասարակական կազմակերպության ղեկավար Պողոս Օղլուկյանին այս հիմնավորումը համոզիչ չի թվում:

«Մարդը 400-420 կիլոմետր քշի Մեղրի, բերի, գումարի կեսը տա պետությա՞նը: Բեռը բարձած, էտ ճանապարհներով … իրանք գնացե՞լ են, Թասի պավարոտները գիտե՞ն ինչ բան է»

Օղլուկյանի պնդմամբ՝ այսպիսի հարկ գուցե հնարավոր է սահմանել բեռնափոխադրող մեծ կազմակերպությունների համար։ Բայց անհատ վարորդներին նման ծախս պարտադրելն աընդունելի է:

«Կան մարդիկ, որ մեքենան մի կերպ գնել են՝ բանկով, թե ինչով, որ էսօր իրանց ընտանեկան հարցերը լուծեն: Հիմա էլ դուրս է գալիս, որ էս մարդիկ պետք է չկարողանան գռուզ տեղափոխել, որովհետև կեսը պիտի հարկի տեսքով վճարեն պետությանը»,- նշում է նա։

Ըստ նախագծի՝ կարգին չենթարկվելու, վճարումները չանելու դեպքում վարորդները  նախ 50 հազար դրամ, իսկ մեկ տարում նույն խախտումն անելու դեպքում՝ 100 հազար դրամի չափովկտուգանվեն:

Իսկ հարկումից բացառություններ արվելու են հատուկ դեպքերում, որոնք երեքն են․ այս հարկից կազատվեն դիվանագիտական բեռները, մարդասիրական ու բարեգործական նպատակներով փոխադրումներն ու Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի բեռնատարները:

Գարիկ Հարությունյան