Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք է արձանագրվել
Քաղաքականություն
01.09.2020 | 11:54Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1․510 դեպք, տեղեկանում ենք stopcov.ge կայքից:
Միաժամանակ, ապաքինվել է երեք պացիենտ, այսպիսով՝ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1․243:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում 5․828 մարդ կա, ստացիոնար հսկողության տակ՝ 232-ը: