Մեր հարկային քաղաքականությունը և դրույքաչափերը նպաստող չեն ներդրումների համար․ Վահագն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ճգնաժամային պայմաններում դրամավարկային քաղաքականությունը, ընդլայնողական ուղղվածությունը առաջին հերթին պետք է ուղղված լինեն մեր տնտեսության, արդյունաբերության տեխնոլոգիական վերազինմանը։ Այս մասին այսօր «Տնտեսական անկումը շարունակվում է. ի՞նչ սպասել տարեվերջին թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Երբ քո երկիրը արտադրողականության տեսանկյունից ամբողջ արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում գտնվում է վերջին տեղում, ակնկալել, որ այդ երկիր կբերեն ներդրումներ մեր սիրուն աչքերի համար և նրա համար, որ մեր մոտ այդքան կայուն է ամեն ինչ՝ սղաճը, փոխարժեքը և այլն, շատ նայիվ է։ Մենք պետք է առաջին հերթին լուծենք արտադրողականության խդնիրը մեր ուժերով, ցույց տանք, որ կարող ենք արտադրել և ստեղծել ավելացված արժեք ավելի լավ, քան թե մեր մցակիցներն են այդ դաշտում, որից հետո կարող ենք խոսել ներդրումների ավելացման մասին»,- նշեց Ջրբաշյանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ մեզ մոտ հարկային քաղաքականությունը, դրույքաչափերը նպաստող չեն ներդրումների համար․ «Թեկուզ վերջին տարվա ընթացքում կառավարության վարվող քաղաքականությունը գնում է դրան և հույս ունենք գոնե առաջիկա տարիներին մի քիչ ավելի ակտիվ կլինեն, որովհետև բոլոր դեպքերում մի ընդհանուր տնտեսագիտական ճշմարտություն կա, որ եթե դուք ուզում եք ներդրումներ ունենալ, համապատասխան ավելի լավ պայմաններ պետք է ստեղծեք։ Եթե համեմատելու լինենք Վրաստանի հետ, այդ առումով շատ տուժում ենք, մինչ այդ, իհարկե, այլ չափանիշներով էինք տուժում՝ շատ ավելի, հիմա, ոնց որ թե, հետ չենք մնում, բայց հարկային առումով շատ ավելի վատ վիճակում ենք»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։