Գողություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. տնօրեն Աշոտ Բլեյանը նշում է՝ ամեն ինչ տեսանկարահանված է

Լուրեր

01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
01.07.2026 | 19:59
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում
01.07.2026 | 19:43
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 19:30
Ընդդիմությունը կվերցնի մանդատները, և դա իրենց վախճանը կլինի․ կլեգիտիմացնեն ընտրության արդյունքը․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 19:18
Վայոց ձորի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
01.07.2026 | 19:06
ԱՄՆ-ն վերացրել է Anthropic ԱԲ-ի ամենահզոր մոդելներին օտարերկրացիների հասանելիության արգելքը
01.07.2026 | 18:50
Զելենսկիի թիմը փորձել է Զալուժնիին համոզել՝ չմասնակցել ընտրություններին, սակայն նա հրաժարվել է
01.07.2026 | 18:39
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը
Բոլորը

Օգոստոսի 26-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից գողություն է կատարվել, ինչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Դպրոցից գողացել են 2 նոութբուք, 1 հատ ֆոտոխցիկ, 2 հատ տեսախցիկ և 1 հատ ձայնագրիչ։

«Դրանք նյութական առումով արժեքավոր չէին, ուղղակի այդ 2 նոութբուքն իր մեջ մանկավարժական ինֆորմացիա էր պարունակում։ Դա ոչ մեկին պետք չէ, բացի այն ուսուցիչներից, որոնք տարիներ շարունակ այդ նոութբուքերն օգտագործել են որպես թվային միջոց՝ իրենց ուսումնահետազոտական նախագծերն իրականացնելու համար։ Տանողն այդ մասին հաստատ չի իմացել»,- նշեց դպրոցի տնօրենը։

Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունն օպերատիվ կերպով արձագանքել է ահազանգին, սակայն առայժմ կասկածյալ չկա:

«Ամեն ինչ տեսանկարահանված է, տանողը չի իմացել այդ մասին, նա երևի այդ ձևով փորձել է ինչ-որ հարց լուծել։ Վստահ եմ, որ ոստիկանությունը կգտնի։ Կրթահամալիրին պատճառված վնասը ոչ էական է, շատ արագ կվերականգնվի, ոչ նյութական արժեքն էլ վերականգնելի է, որովհետև ցանցում կա, ուղղակի ուսուցիչները պետք է փնտրեն, գտնեն, լրացնեն»,- նշեց Բլեյանը։

Ոստիկանությունից Factor.am-ին տեղեկացրին, որ գողության վերաբերյալ ահազանգը ստացել են օգոստոսի 26-ի առավոտյան, ինչի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

Անժելա Պողոսյան