Ինչո՞ւ է թիրախավորվում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»․ Լարիսա Մինասյանի բացատրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
29.08.2026 | 10:42
«Չես հասկանում անգլերեն՝ չես քվեարկի»․ Բրիտանիայում առաջարկում են լեզվի իմացությունը դարձնել քվեարկության պայման
29.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը» նախկին իշխանության, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից թիրախավորվում է՝ որպես պետականության հիմքերը խարխլող։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմքերով են նման պնդումներ արվում, ինչո՞ւ է թիրախավորվում Հիմնադրամը»,- «Մեդիակենտրոնի» հարցազրույցում այսպիսի հարց ուղղվեց հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին։

Նրան հասկանալի է այն, որ նախկին իշխանությունները թիրախավորում են քաղհասարակությունը, և մասնավորապես՝ քաղհասարակության անձերի միջոցով՝ արժեքներն ու պահանջատիրությունը: «Չեմ կարծում այդքան պարզունակ են, որ հենց այս քաղհասարակության շրջանում են տեսնում վտանգը կամ իրենց իշխանության կորուստի պատճառը։ Երկարատև անտեսել են ժողովրդին ու քաղաքացուն, ինչը թույլ չի տալիս իրենց հասկանալ, որ դա ժողովրդի և քաղաքացու պահանջն էր, որ մերժելը գալիս էր այդտեղից և եթե անգամ հասկացել են, դժվար է գնալ ժողովրդի ու քաղաքացու դեմ։ Եվ իրենց թիրախը հեղափոխության առաջնորդներն են՝ հիմիկվա իշխանությունը, որ ունի այդ իշխանությունը, դա է իրենց թիրախը։ Եվ ունենալով ժողովրդի կողմից վստահված իշխանություն, էլի դժվար է այդ պոպուլյար իշխանությանը թիրախավորել։ Ինձ թվում է, որ սա պրոքսի պատերազմ է։ Եվ, ցավոք, եթե սկզբից կարծում էինք՝ անհեռանկար է, հիմա տեսնում ենք, որ դա տարածք գրավող է»,- ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: