Հայ օգնության ֆոնդը և HSBC Հայաստանը հատկացրել են 14.5 միլիոն ՀՀ դրամ Տավուշի մարզում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով

Լուրեր

04.03.2026 | 18:27
Իրանը հայտնում է մինչ օրս պատերազմում առնվազն 1045 զոհի մասին
04.03.2026 | 18:24
Եթե լողազգեստով Շրի Լանկայից նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է․ Միրզոյանը՝ թանկ ավիատոմսերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 18:19
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է
04.03.2026 | 18:17
Խորհրդարան չեն անցնելու․ Փաշինյանը՝ «Հայաստան» դաշինքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 18:14
Փոսերի պատճառով փոխհատուցում լինելո՞ւ է․ Խուդաթյանի մեկնաբանութունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 18:10
Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց // ՀՀ-Իրան բեռնափոխադրումների ծավալում փոփոխություն չկա․ ԼՈՒՐԵՐ
04.03.2026 | 18:06
Էդուարդ Սպերցյանը պատմել է՝ երբ է վերջնական որոշում կայացրել Հայաստանի հավաքականում խաղալու հարցում
04.03.2026 | 18:00
Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը  կհրապարակվի մարտի 12-ին
04.03.2026 | 17:59
ԱՄՆ ուժերն են Շրի Լանկայի ափերի մոտ խորտակել իրանական ռազմանավը. Պենտագոն
04.03.2026 | 17:52
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Անթալիայի մրցաշարում
04.03.2026 | 17:45
Իրանը հայտարարել է, որ «փորձում է» արագորեն նոր գերագույն առաջնորդ նշանակել
04.03.2026 | 17:37
Պրովոկացիայով եք զբաղված․ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 17:28
ԱՄՆ-ն աշխատում է զինել քրդական ուժերին՝ Իրանում ապստամբություն հրահրելու համար. CNN 
04.03.2026 | 17:23
Ինձ որ ասում եք՝ պերաշկի եք ուտում, չի երևում, որ դուք հացադուլ եք հայտարարել․ Փաշինյանը՝ Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 17:21
Aeroflot Open. Հայ շախմատիստներն առաջատարների թվում են
Բոլորը

Օգոստոսի 4-ին մեկնարկեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից իրականացվող «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում և բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 14.5 միլիոն ՀՀ դրամ:

«Ծրագրի նպատակն է Տավուշի մարզի 4 գյուղական համայնքների 140 ֆերմերների և երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, ինչը վերջիններիս կօգնի կայացնել գրագետ և կայուն ֆինանսական որոշումներ, ինչպես նաև կնպաստի ծրագրի մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ծրագրի շրջանակներում մասնակիցներին մրցակցային հիմունքներով կտրամադրվեն դրամաշնորհներ ներկայացված լավագույն 20 բիզնես գաղափարների համար, որոնք կիրագործվեն Տավուշի մարզում, ներառյալ ծրագրի ակտիվ փուլի ավարտից հետո: Բիզնես ծրագրերը կնպաստեն շահառու համայնքների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:

 

«Այսօր, առավել քան երբևէ, ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ֆինանսական գիտելիքներ: Հպարտ ենք, որ համագործակցում ենք HSBC Հայաստանի հետ Տավուշի մարզի գյուղական համայնքներում սույն կարևոր  նախաձեռնության իրականացման նպատակով», – ասաց ՀՕՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը՝ միաժամանակ շեշտելով, որ համավարակով պայմանավորված՝ դասընթանցները կանցկացվեն առցանց:

 

«HSBC-ն չափազանց կարևորում է համայնքների կայուն զարգացումը, որը հանդիսանում է երկրի տնտեսական զարգազման գրավականներից մեկը: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր HSBC Հայաստանն իրականացնում է համայնքային զարգացման բազմաթիվ ծրագրեր բանկի` ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների խթանմանն ուղղված ռազմավարության շրջանակներում: Ծրագրի արդյունքում ընտրված բիզնես գաղափարների իրականացումը կնպաստի շահառու համայնքների երկարատև և կայուն զարգացմանը աշխատատեղերի ստեղծման և տեղական արտադրության  խթանման միջոցով», – նշեց  HSBC Հայաստանի հանրային ծրագրերի համակարգող Նորա Նազարյանը»,- ասված է ՀՕՖ-ի տարածած հաղորդագրությունում: