Պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց 2019 թվականից հետո սպառնում է բանտարկություն. ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց նախագծին

Լուրեր

08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել էր «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններով բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ՝ ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք: Օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

 
Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ թեև նախագծի հետ կապված առարկություններ ունեն, բայց կողմ են քվեարկում:

 

«Մենք խնդիր ունենք նրա հետ, որ մուծումների չափերն ավելացվում են, բայց այնուամենայնիվ, կողմ կքվեարկենք, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են այս հնարավորությունից օգտվել, կարողանան դա անել»,- ասաց Փաշինյանը:

 

Նշենք, որ երեկ հարցի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հայտնել էր, որ սա վերջին հնարավորությունն է, և բոլոր այն անձինք, ովքեր ժամանակին զինվորական ծառայությունից խուսափել են, և լրացել է նրանց 27 տարին, կարող են համապատասխան վճարումները կատարել և ազատվել քրեական հետապնդումից: Իսկ  թե ինչ է սպասվում նրանց, ովքեր չեն ներկայանա մինչև սահմանված ժամկետը, Զաքարյանը երեկ շեշտեց՝ քրեական հետապնդում:

 

«Դրանից հետո ովքեր որ չեն ներկայանում, ունեն մի քանի ճանապարհ․ կամ դատական կարգով կրել պատասխանատվություն կատարված հանցագործության համար՝ եթե վաղեմության ժամկետը չի ավարտվել, կամ շարունակել օտար ափերում անցկացնել ժամանակ»,- ասել էր պաշտպանության փոխնախարարը:

 

Շողիկ Գալստյան