26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը

Լուրեր

29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
Բոլորը

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների, քրեական հետապնդման մյուս մարմինների, իրավասու գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությամբ շարունակվում է քրեաիրավական հետևողական պայքարը ապօրինի անտառահատումների և դրա հետ կապված կոռուպցիոն դրսևորումների դեմ:

«2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 273 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 64-ով կամ շուրջ 31%-ով: Դրանցից 64-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (51 դեպք) ավելի է շուրջ 25%-ով:

Նման ցուցանիշները պայմանավորված են լատենտային բնույթ կրող նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման ուղղությամբ իրականացված հետևողական աշխատանքով, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու, հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:

Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 132․909․458 ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17.155.594 ՀՀ դրամի չափով վնասի վերականգնման նպատակով: Միջոցներ են ձեռնարկվում համապատասխան սուբյեկտների կողմից վնասի ամբողջական ծավալը վերականգնելու ուղղությամբ:

Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ յուրաքանչյուր հանցավոր իրավախախտման դեպքին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածությունը պարտադիր քննության առարկա դարձնելու քրեական քաղաքականությունը: Դրա ազդեցությամբ բարձրանում է վերջինների զգոնությունը իրենց սպասարկման և պատասխանատվության գոտում գտնվող անտառային տնտեսությունների պահպանման, ծառահատումների դեպքերի արձանագրման, խախտումների մասին օպերատիվ կերպով իրավապահ մարմիններին տեղեկացնելու հարցում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել է 4 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.743.000 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։

2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 26%-ով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված՝ ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործերը: Մասնավորապես եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 17 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում՝ 21 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ:

Դատարանում քննված և ավարտված 10 քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.891.620 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից պետական իրավասու մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Նշված քրեական գործերով դատախազության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 6 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 1 միջնորդություն: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով՝ նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով համապատասխան մարմիններին հղվել է 3 միջնորդագիրր»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում: