Արսեն Թորոսյանը արձակուրդ է մեկնել՝ մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրվել է իր հերթական արձակուրդը՝ մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ:
Նշենք, որ երեկվանից Թորոսյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ապաակտիվացվել է, ինչը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տվել: