Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին

Լուրեր

17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
Ոստիկանն ասել է՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին, որն առավելագույն ձայներով հաղթող է  ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Միջոցառմանը ներկա են եղել  նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը եւ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը:

«Մինչեւ Տիկին Չուլյանին ներկայացնելը կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա բավականին բարդ փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, եւ ժառանգությունը, որ ստացել էր,  նախանձելի չէր: Այն խնդիրները, որ դրված են եղել պարոն Սարիբեկյանի առջեւ, հիմնականում լուծվել են,  եւ հիմա այդ աշխատանքը կշարունակի տիկին Չուլյանը՝ կրկնապատկելով ջանքերը, եւ Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր»,- նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Շնորհավորելով նորընտիր տնօրենին՝ 2019 թվականի փետրվարից տնօրենի պաշտոնակատար նշանակված գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը  շնորհակալություն է հայտնել գրադարանի աշխատակազմին համատեղ գործունեության ու լավ աշխատանքի համար:

«Ես առաջին անգամ չէ, որ այս շենքում եմ, բայց  այսօր շատ պատվավոր առաքելությամբ եմ այստեղ: Պատիվ ունեմ ստանձնելու այս պաշտոնը: Հստակ գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը եւ աշխատանքի ծավալը, որ սպասում է ինձ, բայց ես չեմ վախենում, քանի որ աշխատելու եմ այսպիսի մեծ անձնակազմի հետ: Գրադարանում չեն աշխատում պատահական մարդիկ, գրադարանում աշխատում են նվիրյալներ: Ես եկել եմ կիսելու ձեզ հետ իմ տեսլականը, իմ գիտելիքը, փորձը եւ նաեւ վերցնելու ավանդականը, այն, ինչը ես չգիտեմ: Ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, մարդն է մնում գերագույն արժեքը: Ազգային գրադարանը մշակութային ոլորտում շատ լուրջ ռազմավարական կառույց է, եւ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր ունեցած փոքրիկ ներդրումով, իր գործունեությամբ նպաստում է ազգային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման գործին: Ընդունեք ինձ ձեր մեծ ընտանիք: Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքի եւ սիրո մթնոլորտում կկարողանանք շատ առաջ գնալ: Շնորհակալություն պատկան մարմիններին ինձ վստահելու համար:  Ծառայում եմ հայրենիքիս»,- ասել է գրադարանի նորընտիր տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Չուլյանը: