Բեռլինի «Շարիտե» կլինիկայում հաստատել են՝ Նավալնին թունավորվել է
Հասարակություն
24.08.2020 | 20:15Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, որտեղ տեղափոխվել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտնել են, թե կլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ նա թունավորվել է խոլինէստերազայի ինգիբիտորների խմբի մի նյութով: Ըստ meduza.io-ի՝ կոնկրետ նյութը դեռ անհայտ է:
«Ալեքսեյ Նավալնին մնում է արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը գնահատվում է որպես լուրջ, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հիվանդանոցի հայտարարության մեջ։