«Կառավարությունը չի կարողանում լուծել համազգային ճգնաժամը»․ Ազգային ժողովրդավարական բևեռը առողջ ուժերի համախմբման կոչ է անում

Լուրեր

03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
Բոլորը

Հայաստանը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ։ Երկիրն ունի ոչ միայն լրջագույն խնդիրներ, այլև չի կարողանում դրանց համարժեք արձագանքել և դրանք կառավարել։ Այս մասին այսօր Հայաստանի անկախության մասին հռչակագրի 30֊ամյակի առթիվ Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդաժողովի ընթացքում ասաց նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Արա Պապյանը։

«2018-ի հեղափոխական ալիքի վրա պետության կառավարումը ստանձնած քաղաքական ուժը, ցավոք սրտի, նախորդ վարչախմբերի նման շարունակեց հռչակագրի սահմանած ուղենիշներից շեղված քաղաքականությունը և գործելակերպը, ինչի հետևանքով չարդարացվեցին հետհեղափոխական սպասումները և չկատարվեցին խոստումները։ Համակարգային ճգնաժամը հաղթահարելու փոխարեն շարունակվում է խորանալ և դրան գումարվող կորոնավիրուսի համավարակը և զուգահեռաբար զարգացող համաշխարհային մասշտաբի դարակազմիկ փոփոխությունների հորձանուտում տեղի ունեցող ցնցումները մեր ազգի և պետականության համար ստեղծում են գոյութենական մարտահրավերներ։ Ստիպված ենք ցավով արձանագրել, որ ներկայումս վարչախմբի կարողությունները էապես չեն համապատասխանում մեր աչքի առջև ահագնացող այդ մարտահրավերներին։ Համակարգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է համակարգային և համազգային համախմբում և հակաճգնաժամային կառավարման տրամաբանությամբ արտակարգ լուծումներ»,- նշեց Պապյանը։

Վերջինիս խոսքով՝ իշխանության հեռանալու պարագայում Ազգային ժողովրդավարական բևեռը կնախաձեռնի առողջ ուժերի և գործիչների համախմբում:

«Գործող կառավարությունը, հրաժարվելով ազգային համաձայնության կայացմամբ և համազգային ներուժի համախմբմամբ հակաճգնաժամային անցումային կառավարման անցնելու միակ ելքից, չի կարողանում լուծել գոյութենական մարտահրավերներ ծնող համազգային ճգնաժամը, ինչը նաև առաջացնում է ժողովրդային մեծ ու աճող դժգոհություն։ Դրա հետևանքով իշխանության կենսունակությունը կսպառվի, և կարճ ժամանակ անց նա կհեռանա։ Նման իրավիճակում ազգային ժողովրդավարական բևեռը պարտավոր է ազգային համաձայնության և հնարավոր լայն ներառականության հիման վրա նախաձեռնել առողջ ուժերի և գործիչների համախմբում գլխավորապես 2 խնդիր լուծելու նպատակով․ կազմել հակաճգնաժամային անցումային կառավարություն և իշխանության քանդման պահից ստանձնել պետության կառավարման պատասխանատվությունը, բացառել պետության ղեկը նախկին կեղեքիչ խամաճիկներին, կամ նրանց դիմափոխված սատարողներին հանձնելը»,- նշեց Պապյանը։

Բանախոսի  խոսքով՝ հակաճգնաժամային անցումային կառավարման, այդ թվում՝ Սահմանադրության մշակման և ընդունման գործընթացի մեջ պետք է ներառվեն 2018-ի փոփոխությունները ողջունած և դրանց միացած բոլոր ուժերն ու գործիքները։

Խորհրդաժողովի մեկ այլ բանախոս, ռեժիսոր, Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ, Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ  Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Փաշինյանի կառավարությունը համակարգված կոռուպցիայի և կախվածության դեմ իրական պայքարի փոխարեն բավարարվել է էներգետիկայի և հանքարդյունաբերության, գազի և երկաթուղու, կապի և բեռնափոխադրման, անվտանգության և տեղեկատվության ոլորտներում գաղութացման տարրերի խորացմամբ․ «Չի ավարտվել սկսված ոչ մի լուրջ դատավարություն նախկին վարչակազմերի կատարած գործողությունների նկատմամբ։ Մեղադրյալները կամ ազատ են արձակվել գրավի դիմաց, կամ անարգել դուրս են գալիս Հայաստանից՝ ապաստան գտնելով իրենց հովանավոր Ռուսաստանում։ Ռուսական կորպորացիաները ոչ միայն չեն զիջել իրենց մենաշնորհ դիրքերը Հայաստանում, այլև շարունակում են իրենց գործունեությունն իրականացնել՝ բարձրացնելով առանց այն էլ բարձր գները պարտադրված ծառայությունների դիմաց՝ գազի, էլեկտրականության, երկաթուղու, կապի, բեռնափոխադրման օղակներում։ Փոխարենը սաստկանում են ճնշումները  ընդդիմության, քաղաքացիական հասարակության հանդեպ, ինչպես տեսնում ենք Սասնա ծռերի դատավարության, ամուլսարի պաշտպանների օրինակներով»,- նշեց Խզմալյանը։

Բանախոսներից քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ  մեր խնդիրները ոչ թե կառավարման որակի հետ են կապված, այլ կառավարման ինժեներիայի: «Մեզ պետք է նոր պետականության այն ձևը, որը հնարավորություն կտա անկախության հռչակագիրն իրականացնել։ Այո, թող նա դառնա արդեն հնացած փաստաթուղթ, որովհետև հայ ժողովուրդն անընդհատ շարժի մեջ է, և ինքը կնախանշի նոր նպատակներ, ավելի բարձր, ավելի կարևոր, բայց այսօրվա դրությամբ, մենք տեսնում ենք, որ այն կարևոր գործիքը, որը այդ նպատակների իրականացման համար կարող է ունենալ ցանկացած ժողովուրդ՝ ինքնիշխան պետականությունը, խեղված է և սա փաստ է»,- նշեց Հովհաննիսյանը։

Վերջինս անիմաստ է համարում գործող իշխանությանը նախկին իշխանությունների գործունեությանը  քաղաքական գնահատական տալու կոչ անելը: «Պարզ պետք է հասկանալ, որ դրան քաղաքական գնահատակն չի տրվելու, քաղաքական համակարգի լուրջ, ֆունդամենտալ փոփոխություններ չեն լինելու, այն բանդաները, որոնք 30 տարի մեզ թալանել են, էլի մասնակցելու են քաղաքական կյանքին, իսկ դա նշանակում է, որ վերադարձի վախը միշտ լինելու է, այդ ամենը պետք է ընդունել փաստ և ձևավորել այլընտրանքներ։ Հեռու պահել բոլոր մնացած այդ ուժերին, որոնք չեն կիսում այդ այլընտրանքները։ Այս առումով ես ողջունում եմ ագային ժողովրդավարական բևեռը՝ որպես ընդգծված վառ այլընտրանք»,-նշեց քաղաքագետը;

Անժելա Պետրոսյան