21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 6-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Լուրեր

29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020թ. օգոստոսի 21-ին Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ամռանը և 2020թ. օգոստոսին իրենց 21-ամյա հարևանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 6-ամյա որդու նկատմամբ:

«Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 21-ամյա բնակիչը 2019թ. ամռանը իրենց տան հարևանությամբ գտնվող խոտի դեզի մոտ և 2020թ. օգոստոսին՝ իրենց տան նկուղում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: