«Շինարարական կազմակերպությունից ասեցին՝ ինչ կուզենք կանենք»․ բնակիչները կանաչ տարածություն են ուզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 13:18
Ռուսաստանի ԶՈւ-ն հարձակում է ծրագրում Չեռնիգովի մարզի վրա․ Սիրսկի
01.07.2026 | 13:09
Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը 1 անգամ․ Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:58
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:53
Անկարայում Ֆիդանն ու ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասը․ կհամակարգեն խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու ջանքերը
01.07.2026 | 12:45
Պարոն Քոչարյանի պատճառով տապալվեց նախագիծը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:44
ԱԳ փոխնախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
Բոլորը

Երևանի Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչներն այսօր փակել էին ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելու հարևանությամբ բարձրահարկ շենք կառուցելու որոշման դեմ։

Ըստ բնակիչների՝ շինարարության որոշումը կայացվել է առանց հանրային քննարկումների, և տարածքի բնակիչները դեմ են, որպեսզի մի քանի մետր հեռավորության վրա նոր բարձրահարկ շենք կառուցվի․ «Մենք շատ նամակներ ենք ուղարկել թաղապետարան, քաղաքապետարան, փորձել ենք հասկանալ՝ ինչ է կատարվում այստեղ, ոչ մի պատասխան դեռ չենք ստացել։ 170 ստորագրություն ենք հավաքել ամբողջ այս տարածքից։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք չգիտենք՝ նման խտության տարածքում կարելի՞ է բարձրահարկ շենք կառուցել։ Այսօր առավոտյան մենք որոշակի ժամանակով նորից փակեցինք փողոցը, սպասում ենք պետական պաշտոնյաներին, կամ թույլտվություն տվողը  թող գա մեզ բացատրի վերջապես՝ այստեղ ինչ է տեղի ունենում, բայց դրա փոխարեն ժամանեցին ոստիկանները՝ շուրջ 20-25 ոստիկան, բնակիչներից մի քիչ էին քիչ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ շինարարական կազմակերպությունից ևս ոչ մի պատասխան չեն ստացել․ «Շինարարական կազմակերպությունից առաջին օրը մեր հարցերին ի պատասխան ասացին՝ մենք ինչ կուզենք, կարանք անենք, մենք թույլտվություն ունենք։ Ասացինք՝ հնարավո՞ր է այդ թույլտվությունը տեսնենք, ասացին՝ չէ։ Իրենց նպատակն ուղղակի արագ քանդելն է, բայց բնակիչների հետ ոչ մի բանակցության չեն մտել, բնակիչների կարծիքը չեն հարցրել»,- նշեց Պետրսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։