Հրապարակի տոնածառը չի փոխվի, սառցե շատրվանները կմնան նույնը․ միջոցառումների համար, սակայն, կծախսվի 54 միլիոն դրամ

Լուրեր

07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսված է 54 միլիոն դրամ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով 2018 թվականի տոնական միջոցառումների մասին, ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Նա նշեց, որ վերջին տարիների համեմատ՝գումարի չափը փոփոխվել է միայն անցած տարի. «Դա նախորդ բոլոր տարիներին հաստատված թիվն է, բացառությամբ` նախորդ տարվա, որից, ինչպես հայտնի է, որոշակի միջոցներ տրամադրվեցին սոցիալական ծրագրերին`պայմանավորված ապրիլյան պատերազմով»,- ասաց Արամ Սուքիասյանը:

Այս տարի քաղաքապետարանի կողմից շուրջ 23 հազար ընտանիքների կտրամադրվեն պարենային փաթեթներ, 40 հազար մանուկ կստանա քաղցրավենիքի փաթեթ, 4000 երեխա կմասնակցի ամանորյա տոնական ներկայացումների տարբեր թատրոններում։

Ի դեպ, փոխքաղաքապետը նշեց, այս տարի կլինեն մյուներից տարբերվող միջոցառումներ, հունվարի 3-ից կգործեն նաև թանգարանները: Դեկտեմբեր 8-ից կմեկնարկեն Կարապի լճի սահադաշտի աշխատանքները, 10-ից՝ Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած Սուրբծննդյան տոնավաճառը: Իսկ դեկտեմբերի 19-ին կվառվեն Հանրապետության հրապարակում տեղակայված տոնածառի լույսերը, որն այս տարի փոփոխության չի ենթարկվի:

«Անկեղծ ասած, փորձ արեցինք մասնավորների հետ աշխատանք տանելու, այդ ծախսը հայտնի չէ` որքանով արդարացված կլիներ, եթե համայնքային բյուջեից մենք անեինք։ Բայց ամեն տարի փորձում ենք տարբեր տեսակի ձևավորմամբ, լուսային մոտեցումներով, խաղալիքների տարատեսակ դրսևորումներով մի քիչ այլընտրանք բերել մեր մայր տոնածառին»,- նշեց պաշտոնյան:

 

Փոխքաղաքապետից նաև ճշտեցինք՝ որն է պատճառը, որ Հանրապետության հրապարակի ձևավորումը չի փոխվում, նա, սակայն, նշեց, որ փոփոխություններ լինում են, չեն փոխվում միայն սառցե շատրվանները։

 

Լիլիթ Շաբոյան