Կրեմլը չի զբաղվում հիվանդների բուժմամբ, մենք բժիշկ չենք. Դմիտրի Պեսկովը՝ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի ներկայացուցիչները նրան Գերմանիա տեղափոխելու հարցով Կրեմլին չեն դիմել, բայց Կրեմլում տեղյակ են, որ այդ մասին հաղորդագրություններ եղել են սոցցանցերում. գրում է meduza.io-ն։

Այս առումով Պեսկովն ասել է, թե նման հարցերում «ավելորդ բյուրոկրատիայի կարիք չկա»:

Միաժամանակ նա նշել է, որ Գերմանիայից օդանավով Օմսկ է ժամանել բժիշկների մի խումբ:

«Որքան մեզ հայտնի է, մեր բժիշկները Գերմանիայից ժամանած բժիշկներին հրավիրել են այցելել հիվանդանոց, մասնակցել կոնսիլիումին, ստանալ բոլոր տեղեկությունները բուժման մեթոդների և առկա անալիզների մասին։ Չգիտեմ՝ գերմանացիները գնացել են, թե ոչ, բայց մեր բժիշկները կապի մեջ են»,- ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ բուժող բժշկի փոխանցմամբ՝ մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է դարձել Նավալնիի հոսպիտալացման պատճառը, ուստի  նրա տեղափոխումը ինքնաթիռով դեռևս հնարավոր չէ:

Պեսկովն ընդգծել է, որ անալիզների վերլուծության համար անհրաժեշտ է 1-2 օր: «Դեռ պատասխան չկա, այնպես որ պետք է մի փոքր համբերատար լինենք», – ասել է նա:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Ռուսաստանի  իշխանությունները խոչընդոտել են Նավալնիի՝ Գերմանիա տեղափոխմանը, Պեսկովն ասել է. «Դա բուժող բժշկի որոշումն է: Խոսքը փոխադրման մասին է, որը կարող է սպառնալ հիվանդի կյանքին»։ Այնուհետև նա հավելել է, որ նախագահի վարչակազմը «ոչ մի կերպ չի միջամտում այդպիսի հարցերին»։ «Կրեմլը չի զբաղվում հիվանդների բուժմամբ: Մենք բժիշկ չենք»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է երեկ առավոտյան Տոմսկից Մոսկվա վերադառնալիս։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 շտապօգնության հիվանդանոց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքական գործիչը կոմայի մեջ է: Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է՝ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ էր խմել, որի միջոցով էլ նրան թունավորել են: Կասկածներ կային, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:

Այսօր  Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին լրագրողներին հայտնել է, թե բժիշկները գտնում են, որ Նավալնիի վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել Գերմանիա: