Կառավարության աջակցության գործիքակազմն առաջին հերթին ուղղված է խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը․ Էկոնոմիկայի  փոխնախարար

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը օգոստոսի 20-ին կազմակերպել էին հանդիպում Արմավիրի մարզի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ագրովերամշակման ոլորտում իրականացվող ծրագրերն ու աջակցության նոր գործիքները ներկայացնելու, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։

«Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ վերջին շրջանում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում վեր են հանվել նրանց հուզող խնդիրներն ու հավաքագրվել բոլոր առաջարկությունները։ Արդյունքում օրերս կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունվել է հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը, որով պետական օժանդակության ներկա գործիքակազմի սահմաններում կատարվել են փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի ծրագրի պայմաններում։

Միաժամանակ նա ընդգծել է, որ կառավարության բարեփոխված  օժանդակության գործիքակազմը առաջնահերթ ուղղված է խաղողի մթերումն սահուն իրականացնելուն, և այս ուղղությամբ նախաձեռնվում են նաև այլ անհրաժեշտ քայլեր և բանակցություններ։

Խաղողագործներն իրենց հերթին ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասն առնչվում էր խաղողի մթերման գներին։ Ի պատասխան բարձրացված հարցերի՝ փոխնախարարները նշել են, որ պետությունը գնագոյացման խնդրին չի կարող միջամտել, սակայն թեթևացնելով վերամշակողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև խթանելով վերամշակված ապրանքների վաճառքն լրացուցիչ պահանջարկ է ստեղծում խաղողի նկատմամբ։

Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ և համատեղ գտնել խնդիրների լուծման ուղիները։ Քննարկման մասնակիցները պայմանավորվել են մթերման շրջանի ավարտից հետո կազմակերպել դասընթաց, որի ընթացքում փորձառու մասնագետները խաղողագործներին կներկայացնեն խաղողի մշակման և վերամշակման նորագույն տեխնոլոգիաները և դրանց ներդրման ու կիրառման առավելությունները»,- տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: