Թուրքիան՝ թյուրքական պետությունների հետ ստեղծում է միավորված՝ Թուրանական բանակ

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Թուրքիան ձևավորում է թյուրքական պետությունների հետ միավորված բանակ։  Թուրանական բանակը՝ թյուրքական երկրների միավորված բանակը, կստեղծվի այս տարի հոկտեմբերի 29-ին։ Հեռուստահաղորդման եթերում նման  հայտարարություն է արել  թուրք ստրատեգ Քաան Սարիայդինը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Axar.az լրատվական կայքը։

«Թուրքիան ստեղծում է միասնական բանակ թյուրքական պետությունների հետ։ Եվ սա արդեն երազանք չէ։ Մենք շատ ենք աշխատել այս ծրագրի վրա։ Սա մի օրվա աշխատանք չէ։ Ժամանակը եկել է հայտարարելու՝ Թուրանական բանակը կստեղծվի հոկտեմբերի 29-ին։ Թյուրքական միության հայտարարությունը մոտ է»,- ասել է թուրք գործիչը։

Չի հաղորդվում, թե որ երկրներն են կազմելու  Թուրանական բանակը։ Սակայն ենթադրելի է, որ դրանք «Թյուրքական խորհուրդ» միջազգային կազմակերպության անդամ երկրներն են։

Նշենք, որ թյուրքալեզու պետություններին միավորող «Թյուրքական խորհուրդը» ստեղծվել է 2009թ-ին, հիմնադիր անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Կազմակերպությանը հետագայում միացել է նաև Ուզբեկստանը։

Ի դեպ, այս կառույցի երկու անդամները՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, Հայաստանի հետ ՀԱՊԿ անդամ երկրներ են։

 

Էմմա Չոբանյան