Սեյրան Օհանյանն իմ ընկերն է, բայց եթե փոխել է հայացքները՝ իմ ընկերը չի կարող լինել. Վահրամ Բաղդասարյան

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Իմ կարծիքը Սեյրան Օհանյանի մասին բավականին բարձր է և դրական, որովհետև նա եղել է մեր պաշտպանության նախարարը, մենք վստահել ենք նրան, իսկ մնացած հարցերն ուղղեք այլ մարմինների ներկայացուցիչներին»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ կարո՞ղ էր Սեյրան Օհանյանն առնչություն ունենալ Նորքի զինված խմբի գործին՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Նորքի զինված խմբի գործով դատավարության ընթացքում մեղադրող դատախազն ուշագրավ ապացույցներ է ներկայացրել, որոնցում շոշափվել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը:

 

«Սեյրանին, որ խոսեցնում ես՝ ասում է՝ էս գող ավազակներից հնարավոր է պրծնել, Մանվել, Սեյրան, նրանց նա ատում է: Վերաբերմունքը այդ ավազակախմբի, Դոդերի-մոդերի մասին… նույն կարծիքին է, նույն կարծիքին է նաև Մկի մասին, Լֆիկի մասին, որ գողացել են, ժամանակին գողացել են, լափել են, հիմա էլ իրենց ցույց են տալիս բարեկամ»,- ըստ դատարանում հրապարակված ձայնագրության սղագրության՝ ասել է Վահան Շիրխանյանը:

Այս առնչությամբ Վահրամ Բաղդասարյանը նկատեց. «Եթե որևէ անձ, ինձնից սկսած, ինչ-որ բաների հետ համաձայն չի եղել, բայց այդ մարդկանց հետ 15-20 տարի ճանապարհ է անցել, օրինակ՝ ես այդպես չէի վարվի»:

Մեր հարցին՝ զինված խմբի գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ նպատակ կար խոցել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, կարո՞ղ էր Սեյրան Օհանյանն աջակցել նման ծրագրի, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Սեյրան Օհանյանն իմ ընկերն է, բայց եթե փոխել է հայացքները, իմ ընկերը չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում: