Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ կապված Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերի հետ

Լուրեր

03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ՝ կապված Միացյալ Նահանգների կողմից, 2231 բանաձևի շրջանակում, Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի իր աղբյուրներին:

Նշվում է, որ տեղեկությունը հաստատել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: Ավելի ուշ Պոլյանսկին գրառում է կատարել, որ ԱՄՆ-ը դեմ է նիստի անցկացմանը, և այն, հավանաբար, այսօր չի կայանա։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ՝ օգոստոսի 20-ին, հանդիպել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և փոխանցել դժգոհություններ՝ կապված Իրանի կողմից գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթները (2231 բանաձևով նախատեսված հակաիրանական պատժամիջոցների վերականգնման գործընթացը սկսելու վերաբերյալ) չկատարելու հետ:

2231 բանաձևը, որն ընդունվել է 2015 թվականին, պարունակում է մեխանիզմ ՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ավտոմատ թարմացման մասին, եթե երկիրը չի կատարում գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո ստանձնած իր պարտավորությունները: Այս մեխանիզմը գործում է 10 տարով՝ 2015 թվականից: Բանաձևը ենթադրում է, որ եթե այդ ժամանակահատվածում Իրանի կողմից լուրջ խախտումներ հայտնաբերվեն , ապա երկիրը կկարողանա խուսափել պատժամիջոցներից միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համապատասխան բանաձև ընդունի: Եթե ​​կազմակերպության մշտական ​​անդամներից առնվազն մեկը դեմ արտահայտվի դրան, պատժամիջոցները 30 օրվա ընթացքում ինքնաբերաբար կվերականգնվեն։

Հավելենք՝ Իրանը, վեց միջազգային բանակցողի հետ, 2015-ի հուլիսին կնքել է պատմական համաձայնագիր, որը նպատակ ունի լուծել իրանական ատոմի երկարատև խնդիրը: Մի քանի ամիս տևած բանակցություններն ավարտվել են համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) ընդունմամբ, որի իրականացումը լիովին կհեռացնի նախկինում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում էր 5 տարվա ընթացքում հանել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, ինչպես նաև զենքի մատակարարումը հնարավոր դարձնել ավելի վաղ, բայց միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ: Այս գործարքն իր սկզբնական տեսքով 3 տարի էլ չտևեց. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց համաձայնագրից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին:

Նելլի Մելքոնյան