«Մենք չենք պատրաստվում Թուրքիայի ենթական լինել». Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ իր երկիրը Թուրքիայի ենթական չի լինի։  Սոցցանցում արած գրառման մեջ նա Թուրքիային ակնարկել է, որ իրենց հարաբերությունները կարող են կառուցվել միայն փոխադարձ հարգանքի հավասարության հիման վրա. գրում է ermenihaber-ը:

Աքընջըն մասնավորապես գրել է․

«Ես միշտ պաշտպանել եմ Թուրքիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունները։ Մեզանից Թուրքիայի թշնամի դուրս չի գա, բայց ենթակա  էլ դուրս չի գա։

Ինչպես որ չուզեցանք հունական կողմում (Կիպրոսը նկատի ունի-խմբ․) որպես փոքրամասնություն մնալ, այնպես էլ չենք ցանկանում որպես ենթակա իշխանություն ընկալվել։ Մենք որպես պատվավոր ժողովուրդ, ցանկանում ենք այս հողերի վրա հավասարության, ազատության ու անվտանգության մեջ ապրել ` միջազգային իրավունքի շրջանակներում։ Ցանկանում ենք, որ բոլորն էլ հարգանք ցուցաբերեն մեր ժողովրդի այս զգացմունքների նկատմամբ։ Մեր ընտրությունների ժամանակ էլ միայն մեր ժողովուրդն ունի խոսքի իրավունք։ Որևէ միջամտություն, որը դուրս կգա դրա շրջանակներից, մեզ համար անընդունելի է»։