Ինչո՞ւ COVID-ի հայկական թեստերը դեռ չեն կիրառվում․ ԲԿ-ներից ու լաբորատորիաներից նշում են՝ դեռ չեն ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Վերջին 7 օրում Հայաստանում կորոնավիրուսի 8.767 թեստավորում է իրականացվել։ Օրական միջին ցուցանիշը 1250 թեստն է եղել։ COVID-ի հայկական թեստերի արտադրությունից 2 ամիս անց, սակայն, դրանք, կարծես, դեռ չեն հասել քաղաքացիներին։

Factor.am-ը փորձել է պարզել, թե որոնք են թեմայի շուրջ վերջին զարգացումները։ Կորոնավիրուսի հայկական թեստեր արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, որին կառավարությունը կես միլիոնից ավելի դոլար էր հատկացրել, այս օրերին էլ շարունակում է թեստերի արտադրությունը։

Ինստիտուտի ղեկավար Արսեն Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց․ «47 հազար թեստ տվել ենք, այս 2 շաբաթը չենք արտադրում, որովհետև արձակուրդային պահ է, գիտաշխատողների մի մասը գնացել է արձակուրդ։ Օրվա կտրվածքով մոտավորապես նենց, ոնց ասել էինք, 1000-2000 հատ թեստ է ստացվում»։

Կորոնավիրուսի տարածումից ի վեր՝ հանրապետությունում 190․560 թեստավորում է իրականացվել։ Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում է, սակայն տարածաշրջանում՝ վերջին։ Այն զիջում է անգամ Վրաստանին, որը կորոնավիրուսի սկզբնական շրջանում թեստավորման հարցում բավականին պասիվ էր, սակայն նոր դեպքերի աճին զուգահեռ՝ մի քանի անգամ մեծացրեց ցուցանիշները։

Հայաստանում զանգվածային թեստավորմանը դեռ չեն հասել։ Պետպատվերով կորոնավիրուսի ախտորոշում կատարվում է միայն համապատասխան բժշկական ցուցման դեպքում։ Մյուս դեպքերում՝ թեստավորումը 20 հազար դրամի դիմաց է կատարվում՝ վճարովի լաբորատորիաներում։ Նման լաբորատորիաներ, սակայն, կորոնավիրուսի հայկական թեստերը դեռ չեն հասել։

«Վարդանանց» ԲԿ-ի խոսնակ Անահիտ Հայթայանը մեզ փոխանցեց, որ իրենց մոտ հայկական թեստեր չեն օգտագործում։ COVID-ի վճարովի թեստավորում իրականացնող «Դավիդյանց» լաբորատորիաներից նույնպես՝ Factor tv-ին հայտնեցին, որ իրենց մոտ հայկական թեստեր դեռ չկան։ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որտեղ COVID-ի ինչպես վճարովի, այնպես էլ պետպատվերով թեստավորում են իրականացնում, հայտնեցին, որ առայժմ միայն եվրոպական ՊՇՌ և հակամարմինների թեստեր են օգտագործում։

Ավելի վաղ՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք հայկական թեստերին առնչվող որևէ առաջարկ նախարարությունից դեռ չեն ստացել։ Եթե լինի, մեծ սիրով կընդունեն։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում էլ, որտեղ COVID-19-ի ախտորոշումը պետպատվերով է իրականացվում, նշեցին, որ Պարետի համապատասխան որոշմանն են սպասում, որպեսզի սկսեն դրանց կիրառումը։ Փորձեցինք պարզել՝ ինչ որոշման մասին է խոսքը և ինչ չափանիշների հիման վրա է այն կայացվելու։ ՀՀ Պարետի խոսնակ Վահան Հունանյանը մեզ տեղեկացրեց, որ նման բանի մասին առաջին անգամ է լսում։ Նաև նշեց, որ Պարետատունը կորոնավիրուսի թեստերին առնչվող հարցերով չի զբաղվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան