Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել ՊՆ նախարարի հորդորով
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես հավանություն տվել եմ, այժմ այդ հարցով որոշում պետք է կայացնի երկրի նախագահը»,- հավելել է նախարարը:
Իսկ հարցին, թե որն է եղել աշխատանքից ազատելու հիմքը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»: