Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ,  այսօր տեղի է ունեցել Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի գործով դատական նիստը։  Դատարանը քննել է  ապացուցման ներկայացրած նյութերը, ապա որոշել հետաձգել  նիստը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արա Պապյանը։

«Ապացույցների մեջ կան ձայնագրություններ, և կա վկա, որը կորոնավիրուսի պատճառով չի կարողանում Ռուսաստանից գալ։ Դրա համար առայժմ որոշվել է նիստը հետաձգել, մինչև տեսնենք ինչ է լինում»,- նշեց Պապյանը։

Հարցին՝ ո՞վ է վկան ու ինչ տեղեկություններ պետք է հայտնի, Պապյանը նշեց, որ նման տեղեկություններ հայտնել չի կարող։

Սեդրակ Քոչարյանի փաստաբան Իրինա Դանիելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ վկային գործում ներգրավվելը անիմաստ են համարում:

«Մեր համոզմունքն այն է, որ այս վկային ներգրավվելը ինքնին առարկայազուրկ է և անիմաստ։ Իրական նպատակը վկային ներգրավվելու այն է, որ կրկին անգամ զրպարտություն տարածվի և արդեն դատական նիստերի դահլիճում։ Պապյանի ներկայացուցչի պնդմամբ՝ այս վկան կարող է դատարանին հայտնել որոշակի տեղեկություններ, քանի որ ինքը ինչ-որ բիզնեսով է զբաղվել Հայաստանում ժամանակին, փորձել է հեռախոսներ ներմուծել, սակայն, իրենց պնդմամբ, Սեդրակ Քոչարյանը ապօրինի կերպով խոչընդոտել է և չի թողել այս բիզնեսով զբաղվել»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները և զրպարտության համար 2 մլն դրամ փոխանցել։ Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Արա Պապյանի կողմից 2018թ. օգոստոսին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված արտահայտությունները։ Մասնավորապես Պապյանը հայտարարել էր, թե անձամբ դեպքեր գիտի, «երբ օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, որ,  օրինակ, հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի, անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»։

 

Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 12։00-ին։