Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնիի վիճակը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Բժիշկներին հաջողվել է կայունացնել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը: Այս մասին լրագրողներին ասել է Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, գրում է ՏԱՍՍ-ը:

Անատոլի Կալինիչենկոն նշել է, որ դաշնային կենտրոնների և երկրի առաջատար մասնագետների հետ իրականացնում են հեռահար բժշկական խորհրդատվություններ և քննարկում Նավալնիի առողջական վիճակը:

«Բոլոր ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են ճիշտ և ամբողջությամբ: Մեզ հաջողվել է կայունացնել նրա վիճակը »,- Կալինիչենկոն ասել է լրագրողներին՝հավելելով, որ դեռևս չեն պատրաստվում Նավալնիին տեղափոխել Մոսկվա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ: Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում:

«Մեկ տարի առաջ Ալեքսեյին թունավորել են, երբ նա գտնվում էր կալանավայրում: Ակնհայտ է, որ հիմա էլ են նույնն արել»,- Կիրա Յարմիշը գրել էր այսօր Twitter-ի իր էջում: Ըստ նրա՝ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով: «Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- հավելել էր Յարմիշը: