Արցախի կառավարությունը 5 միլիոն դրամ կտրամադրի այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն են կառուցում

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

Արցախի Կառավարությունը սեպտեմբերի 1-ից 5 միլիոն դրամ կհատկացնի Արցախի գյուղական վայրերում բնակելի տներ կառուցող երիտասարդ ընտանիքներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

«Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով 3 միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն էին կառուցում: Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն. Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ: Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50: Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը»,- գրել է Արցախի նախագահը։