Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է գտնվում: Նրա վիճակն այժմ գնահատվում է ծանր: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում:

«Մեկ տարի առաջ Ալեքսեյին թունավորել են, երբ նա գտնվում էր կալանավայրում: Ակնհայտ է, որ հիմա էլ են նույնն արել»,-
Կիրա Յարմիշը գրել էր այսօր Twitter-ի իր էջում: Ըստ նրա՝ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:
«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- հավելել էր Յարմիշը:

Ինտերֆաքսի փոխանցմամբ էլ՝ S7 ավիաընկերությունից հավաստիացրել են, որ Նավալնին օդանավում ոչինչ չի կերել ու չի խմել: