Հաստատում եմ՝ Ապրիլյանին 20-ից ավել դիրք ենք կորցրել․ բանակը սպասել է հրամանի՝ գրավելու տարածքները․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

-Սերժ Սարգսյանն այսօր Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիս է տվել։ Նա հարց է հնչեցնում՝ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակ է գրանցվել՝ Ադրբեջանը չի հասել իր քաղաքական նպատակներին «Ինչպե՞ս է էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ լայնածավալ գրոհները կասեցրած Հայաստանը պարտվե՞լ է»,- այսպիսի հարց է բարձրացնում։ Դուք ի՞նչ պատասխան ունեք այս հարցին։

-Հաղթանակի հարցն անընդհատ շահարկվում է և սխալ ու կեղծ տեսանկյունից է ներկայացվում։ Եվ այս հարցի հետ կապված մեղադրանք ու քննադատություն է ներկայացվում այս իշխանություններին, թե ինչո՞ւ ենք մենք հղում անում բանակին, ինչո՞ւ ենք ասում բանակը թույլ է եղել, ինչո՞ւ ենք կասկածի տակ դնում հաղթանակը։ Ասեմ, որ այս հարցադրումները կեղծ են։ Իշխանությունը երբևէ չի ասել և չի կարող է ասել, որ բանակը թույլ է, զինվորներն ու սպաները արժանապատիվ չեն եղել։ Նման հայտարարություն չի եղել և նրանց խորհուրդ կտամ չանդրադառնալ այդ հարցին հետագա հանրային ելույթներում։

Պատերազմի ժամանակ ի՞նչն է համարվում հաղթանակ կամ պարտություն՝ տարածքային կամ մարդկային կորուստները։ Մենք ունենք մարդկային ու տարածքային կորուստներ, սակայն սա չի նշանակում, որ փնովում ենք Հայոց բանակին՝ զինվորին ու սպային։ Եվ եթե ադրբեջանցիների առաջխաղացումը տեղի չի ունեցել, դրա հիմնական պատճառը եղել է մեր զինվորների ու սպաների անձնվեր, քաջաբար պարտականությունների կատարումը։ Մենք կորցրել ենք տարածքներ, մարդկանց, միանշանակ՝ բանակը այստեղ հաղթել է, զինվորն ու սպան հաղթել են, բայց արդյոք հաղթե՞լ է, ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդյոք ձեռնարկե՞լ է այն, ինչ պետք է աներ։

Պարզ աքսիոմա կա՝ արդյոք նման հաղթանակներ ակնկալելով մենք կհզորանա՞նք, թե՞ շուտով կհասնենք Ստեփանակերտին, ամեն անգամ տարածքներ կորցնելով ու մարդ կորցնելով՝ ո՞նց կարող ենք ասել, որ սա հաղթանակ է։ Սա ռազմաքաղաքական հաղթանակ չէ, սա բանակի, զինվորի, սպայի արյան ու քաջության հաշվին թշնամուն կասեցնել ու հետ մղել է։

-Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Ադրանիկ Քոչարյանն ասել էր, որ հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ, և բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը պատասխանում է՝ ռազմական գործողությունների պլանն արդեն գործի մեջ էր, երբ իրեն տեղեկացրել են պատերազմի մասին, այսինքն՝ ի՞նչ հապաղման մասին է խոսքը։ Դուք ի՞նչ կարող եք ասել։

-Ցանկացած իրավիճակի համար Զինված ուժերում կա պլան, թե ինչպես պետք է գործեն, բայց կա նաև հրամանատար, կա գերագույն գլխավոր հրամանատար։ Եթե մենք շարժվենք այդ տրամաբանությամբ, որ պլանը կա, ուրեմն՝ վերջ, որևէ մեկի հրամանն այլևս պետք չի՞, պլանով պետք է շարժվե՞լ։ Այդ դեպքում ինչո՞ւ է լինում հրամանատարն ու գերագույն գլխավոր հրամանատարը։ Կարևորագույն որոշումները, այդ թվում՝ ռազմաքաղաքական, կայացնում է գերագույն գլխավոր հրամանատարը՝ պլանը դնե՞լ ուժի մեջ, թե՝ ոչ։ Այո, հապաղումներ եղել են, մի շարք ստորաբաժանումներում անմիջապես պահպանությունից անցել են պաշտպանության և այդպիսի սոտարաբաժանումները հաջողության են հասել։ Մեզ համար կան նաև անհասկանալի իրավիճակներ, երբ ասենք՝ հրետանին ուշ է գործել և այլն, և ստեղծված իրավիճակում սպասել են նաև հրամանների և հրաման տվող առաջին դեմքը դա գերագույն գլխավոր հրամանատարն է, որ պետք է հրամաններ տար։ Բացի պլանից, պետք էր նաև մի շարք ուղղորդումներ ու հրամաններ տային։ Պլանը շատ քիչ է։

-Սերժ Սարգսյանն ասում է «Ապրիլյան պատերազմում «Իսկանդերը» չկրակեց, որովհետև քառօրյան լայնածավալ չէր, «Իսկանդերը» եթե կրակեինք, կլիներ կրակոց ճնճղուկների վրա»։ Ըստ Ձեզ՝ տարածքային կորուստները հետ բերելու համար չարժե՞ր կիրառել այդ զինատեսակը։

-Սա ռազմական և տակտիկական խնդիր է, թե ինչ զենք պետք է կիրառվեր, որ այդ տարածքները հետ գրավվեին և գեներալները պետք է տան այդ խնդրի լուծումը։ Ինչպես հասկացա՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ հողերը հետ չեն գրավվել, քանի որ մարդկային կորուստներից են խուսափել, և որ կարող էր պատերազմը ավելի սաստկանալ, բայց պատերազմը, հող գրավելը ենթադրում է մարդկային զոհեր ու կորուստներ և այդ տարածքները որ գրավվել են, բազմաթիվ հայորդիների կյանքի հաշվին է եղել և հողը արդյունով են պահում։ Եվ արդյոք պետք է գնայի՞ն այս լուծման ու պետք է սահմանափակվեի՞ն Ադրբեջանի գրաված տարածքներով, թե՞ Հայկական բանակը կարող էր գրավել այդ տարածքները։ Իմ պատեկացումն այնպիսի է, որ բանակը սպասում էր հրամանի, որ գրաված տարածքները հետ վերցնեին։ Ես հաստատում եմ, որ մենք 20-ից ավելի մարտական դիրք ենք կորցրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան