Այս համաձայնագիրը Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության լավագույն դրսևորումներից մեկն է. Կորյուն Նահապետյան
Քաղաքականություն
05.12.2017 | 14:14ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը՝ նշելով, որ այն համակողմանիորեն քննարկվել է հանձնաժողովում:
«Համաձայնագիրը Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության և գործընկերային համագործակցության լավագույն դրսևորումներից մեկն է»,- ներկայացրեց Նահապետյանը՝ մանրամասնելով, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալու ոչնչացնել օգտագործման համար ոչ պիտանի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներ:
Մանրամասները՝ տեսանյութում: