Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների վրա կծախսի 54 միլիոն դրամ

Լուրեր

07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Բոլորը

«Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի մենք կունենանք ծրագրեր նաև հունվարի 1- ին, 2-ին և հաջորդող բոլոր օրերին Ազատության հրապարակում, որտեղ տոնական հանդիսություններ կլինեն երեկոյան ժամերին: Մենք կարծում ենք, որ այստեղ մեր զբոսաշրջիկները կարող են մասնակցություն ունենալ, քանի որ վերջին շրջանում ակտիվացել է զբոսաշրջությունը Երևան քաղաքում և Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով 2018 թվականի տոնական ծրագրերը, ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Երևանի փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ տոնական օրերին` հունվարի 2-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր թանգարանները բաց կլինեն, դրանցից մի քանիսը կունենան առանձին տոնական ծրագրեր` հատկապես երեխաներին ուղղված: Դեկտեմբեր 8-ին կմեկնարկեն Կարապի լճի սահադաշտի աշխատանքները: Դեկտեմբերի 10-ից կմեկնարկի նաև Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած Սուրբծննդյան տոնավաճառը: Իսկ դեկտեմբերի 19-ին կվառվեն Հանրապետության հրապարակում տեղակայված տոնածառի լույսերը։

Սուքիասյանը տեղեկացրեց շուրջ 23 հազար ընտանիքների կտրամադրվեն պարենային փաթեթներ, 40 հազար մանուկ կստանա քաղցրավենիքի փաթեթ, 4000 երեխա կմասնակցի ամանորյա տոնական ներկայացումների՝ տարբեր թատրոններում։ Փոխքաղաքապետի խոսքով` այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսված է 54 միլիոն դրամ:

Լիլիթ Շաբոյան