ՊԵԿ ղեկավարի տեղակալի կյանքը անցած մեկ տարում չի լավացել, նա չի բացառում նոր թանկացումները

Լուրեր

07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքն առհասարակ մաքսատուրքերի հարցին չի առնչվում, մաքսատուրքերի հարցը կարգավորվում է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, որով սահմանված է միասնական մաքսատուրք»,- խորհրդարանում լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը լրագրողների հորդորով անդրադարձավ հունվարից հետո հնարավոր թանկացումներին: «Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է՝ մինչև 2020 թվականը՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում… առհասարակ դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահամանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- շարունակեց Միրումյանը:

Բացի այդ, Կառավարության ներկայացուցիչը պարզաբանեց՝ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, այսինքն՝ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա:

 

«Երկրորդ, մենք ունենք ազատ առևտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով, բնականաբար, կստացվի, որ որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, դա նաև տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է: 2015 թվականին մենք արդեն գիտեինք, որ 2018-ից տեղական արտադրողն ավելի լայն հնավորություններ է ունենալու, սա նաև հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ, թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար»,- ընդգծեց Միրումյանը:

Ըստ Միրումյանի՝ այդ քաղաքականության նպատակներից մեկն էլ այն է, որ ԵՏՄ անդամ երկրները միմյանց միջև ակտիվ առևտուր անեն՝ չհերքելով, որ այդ դեպքում երրորդ երկրներից Հայաստան ներմուծումները կրճատվելու են: «Այո, եթե մաքսատուրքի դրույքաչափերը բարձրանում են, ստեղծվում է այլ հավասար պայմաններում հնարավորություն՝ այնպիսի երկրներից ներմուծելու, որտեղ մաքսատուրքերի ազդեցությունը չեզոքացվում է»,- շեշտեց պաշտոնյան՝ ընդգծելով, որ այդ ամենը Հայաստանի կառավարությանը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել:

Ինչ վերաբերում է արդեն արձանագրված թանկացումներին, ՊԵԿ փոխնախագահն ասաց՝ դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն:

Ի դեպ, Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ իր կյանքն էլ վերջին մեկ տարում չի լավացել, մնացել է նույնը, իսկ թանկացումների պատճառով՝ ինչպես ինքն ասաց՝ շատ դրամական միջոցներ է կորցրել:

 

Շողիկ Գալստյան