Ճիշտ կլիներ այդ հաստատությունը փակե՞լ, ես այդպես չեմ կարծում․ Սերժ Սարգսյանը «Հարսնաքարի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Մեզ համար չափազանց կարևոր է հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր և մնացածի անվտանգությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։

«Մեր թիմը երբ նախապատրաստվում էր ասուլիսին, շատ մանրամասն քննարկել է նաև ասուլիսի անցկացման վայրի հարցը։ Մենք շատ լավ գիտակցում էինք, որ որոշ մարդիկ պետք է փորձեին ինչ-որ շահարկումներ անել, մեզ ինչ-որ բաներում մեղադրել, քննադատել, բայց մեր թիմը նախընտրեց ասուլիսի մասնակիցների անվտանգությունը այդ հնչող քննադատություններից»,- ասաց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ շատ լավ հիշում է համալիրում տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որն ունեցավ նաև քաղաքական հետևանքներ. «Տեղի ունեցավ հրապարակային դատավարություն, որ մարդիկ ստացան խիստ պահանջներ։ Կարծում եմ՝ բոլոր իշխանությունները չեն և բոլոր քաղաքական թիմերի ներկայացուցիչները չեն, որ պատրաստ են այդպես վարվելու։ Իսկ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչը՝ Ռուբեն Հայրապետյանը, վայր դրեց իր մանդատը։ Այս հաստատությունում արդեն շատ տարիներ տեղի են ունենում հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ։ Յուրաքանչյուր հանցագործություն կանխելու լավագույն ճանապարհը կատարված հանցագործությունը բացահայտելն ու արժանի պատժին արժանացնելն է։ Ուրիշ որևէ բան այդքան մեծ ազդեցություն չի ունենում հանցավորության պատժի նվազման համար»։

Մանրամասները՝ տեսանյութում: