Բելառուսում մահացած են գտել ընտրությունների արձանագրությունը չստորագրած հանձնաժողովի անդամին

Լուրեր

21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի Գրոդնոյի շրջանում գտել են Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրենի դին, որը օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո հրաժարվել էր ստորագրել ընտրությունների արձանագրությունը, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:

29-ամյա Կոնստանտին Շիշմակովին գտել են անտառում՝ ծառից կախված, տեղեկացրել է տեղական որոնողափրկարարական ստորաբաժանումներից մեկը: Մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:

Շիշմակովն անհետացել էր օգոստոսի 15-ին: Այդ օրը նա զանգահարել էր կնոջը, հայտնել, որ ցանկանում է աշխատանքից դուրս գալ և տուն է վերադառնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:

Շիշմակովի հոր փոխանցմամբ՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած քվեարկությունից հետո որդին և տեղամասային ընտրական հանձնաժողովի ևս մեկ անդամ հրաժարվել են ստորագրել արձանագրությունը, բայց նրանց փոխարեն դա արել են ուրիշները:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում: Ցուցարարներն  իրենց դժգոհությունն են արտահայտում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 6-րդ անգամ՝ ստանալով ձայների  80.1%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան 10.12%-ը։ Ցույցերի սկսվելուց ի վեր ավելի քան 6700 մարդ է ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Երեք ցուցարար մահացել է: