Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին

Լուրեր

19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

«Եվս մեկ անգամ ընդգծելով 2018թ. Հայաստանում անցկացված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հաջողությունը՝ նախագահ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին է ներկայացրել նախագահական մի քանի ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանում ձևավորել տնտեսական համագործակցության տարածաշրջանային հարթակ:

Հանրապետության նախագահը տիկին Մուշիկիվաբոյին հրավիրել է մասնակցելու Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովին։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ը և կհամախմբի աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն աշխարհաքաղաքականությունն ու արհեստական բանականությունը: «2019թ. Մտքերի հայկական առաջին գագաթաժողովի հաջողությունը մեզ քաջալերեց Շամոնիից դուրս նույնպես այն դարձնել տարեկան՝ նպատակ ունենալով ընդլայնել գագաթաժողովի աշխարհագրությունը և վեր հանել նոր գաղափարներ ու հնարավորություններ»,-նշված է նախագահ Սարգսյանի նամակում:

Նախագահական մյուս նախաձեռնությունը, որի մասին խոսել է Հայաստանի նախագահը, ATOM (Advanced Tomorrow) ծրագիրն է, որի հիմնական նպատակն է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը դարձնել տարածաշրջանային հարթակ: Նրա խոսքով՝ բազմաթիվ պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող ձեռնարկություններ արդեն համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Անդրադառնալով Հաջողակ փոքր պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկել է շահագրգիռ մի շարք երկրների ղեկավարների հետ, ներառյալ ֆրանկոֆոն որոշ երկրներ, որոնց մեջ՝ Ռուանդան ու Քաթարը: Նախաձեռնության նպատակը բնավ էլ գոյություն ունեցող համագործակցության օղակները փոխարինելը չէ, ոչ էլ ծանրաշարժ կառույց ստեղծելը, այլ՝ փոքր պետություններին համախմբելը, որոնք համագործակցության և երկխոսության ճկուն հարթակի շրջանակներում կարող են հաջողել զանազան ոլորտներում»,- տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: